ՎՏԲ – Հայաստան Բանկն իր հաճախորդներին է առաջարկում կոմունալ վճարումների ավտոմատ գանձման պայմանագրի ձեւակերպում, ինչը հնարավորություն կընձեռի նրանց խնայել ժամանակ եւ խուսափել ամեն ամիս կոմունալ վճարումներ կատարելուց առաջացող անհարմարություններից:
Կնքելով կոմունալ վճարումների ավտոմատ գանձման պայմանագիր, Բանկի հաճախորդները կազատվեն կոմունալ վճարումների ընդունման կետերի ամենամսյա հաճախումների անհրաժեշտությունից: Ավելին, այն հաճախորդները, որոնք կձեւակերպեն կոմունալ վճարումների ավտոմատ գանձման պայմանագիր, յուրաքանչյուր ամսվա 12-ին կստանան SMS-հաղորդագրություն, որը պարունակում է բոլոր տեսակի կոմունալ ծառայությունների վարձավճարների մասին տեղեկատվություն, ինչը հնարավորություն կտա նախապես ճշգրտել ավտոմատ գանձվող վարձավճարների գումարները:
Այն դեպքում, երբ հաճախորդը միաժամանակ վարձավճարներ է կատարում մի քանի բնակարանի համար, ապա այսուհետ այդ հաշվեհամարների տարանջատումը եւ հաշվառումը բարդություններ չի առաջացնի, քանզի պայմանագրի առկայության դեպքում նա հնարավորություն կունենա ձեւավորելու ոչ միայն կոմունալ վարձավճարների վճարման խմբեր, այլեւ վերջիններիս տալ անվանումներ (օրինակ, «Տուն», «Ծնողներ» եւ այլն) եւ ըստ խմբերի առանձնացված եղանակով ստանալ կոմունալի պարտքի վերաբերյալ տեղեկատվություն SMS-հաղորդագրության միջոցով:
SMS-հաղորդագրությունները կուղարկվեն հաճախորդներին յուրաքանչյուր ամսվա 12-ին, իսկ գումարի փաստացի գանձումը կկատարվի հաճախորդի կողմից պայմանագրում նշված ամսաթվին: Ընդ որում, ըստ կոմունալ վճարման տեսակի հնարավոր է հաստատել սահմանաչափեր հաշվից գանձվող գումարների նկատմամբ, որից ավելի գումար հաշվեհամարից չի գանձվի:
SMS-հաղորդագրության օրինակ.
Կարդացեք նաև
September amsva «Tun» komunali partqy:
Gaz-11500,
El.energia -13120,
Voda-2150,
Tel-1580,
VivaCell-5827.
Dzer partqn avtomat kgandzvi Dzer hashvic.
Այսպիսով, հաճախորդը ստանում է հնարավորություն վերահսկել հաշվից կոմունալ վճարումների դիմաց գումարի գանձման ողջ գործընթացը:
Ծառայության պայմանները եւ սակագներ
Պայմանագրի կնքումն անվճար է Բանկի ցանկացած 65 մասնաճյուղերում:
Կոմունալ վճարումների համար ուղարկված յուրաքանչյուր SMS հաղորդագրության արժեքը – 30 դրամ (ներառյալ ԱԱՀ):