Մեկնարկում են սահմանադրական բարեփոխումների քննարկումները
ՀՀԿ խմբակցության անդամ, գեներալ Սեյրան Սարոյանը «կողմ» է քվեարկելու նոր Սահմանադրության նախագծին: Այս մասին այսօր Սեյրան Սարոյանն ասաց լրագրողների հետ զրույցում: Հիշեցնենք՝ այսօր սկսվել են խորհրդարանի հինգերորդ գումարման ութերորդ նստաշրջանի աշխատանքները: «Որոշել եմ` կողմ եմ»,- ասաց նա:
Ըստ գեներալի` «դա ժողովրդի համար լավ է»: Սեյրան Սարոյանն այդպես էլ չհստակեցրեց, թե հատկապես ինչո՞վ է լավ այս նախագիծը: Պատճառը հետեւյալն էր`«նիստից ուշանըմ եմ»:
Կարդացեք նաև
Իսկ ՀՀԿ-ական Մհեր Սեդրակյանը`«Թոխմախի Մհեր», դեռ չի որոշել, թե ինչպե՞ս է քվեարկելու: «Հենց որոշեմ` կիմանաս»,- լրագրողի հարցին ի պատասխան ասաց նա: Հիշեցնենք, որ այս քառօրյայի հիմնական քննարկման թեման այս շաբաթ լինելու են սահմանադրական փոփոխությունները:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ