Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Բաքվի ավանդական խաղը՝ նավթ Արեւմուտքին, բայց կյանք` ռուսական ձեւով, ավարտվում է»

Սեպտեմբեր 15,2015 13:11

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը աննախադեպ է  համարում ԵՄ անդամ երկրներին ուղղված ԵԽԽՎ բանաձեւը:

Հիշեցնենք, որ նախօրեին ԵԽԽՎ-ն՝ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ բանաձեւ ընդունեց եւ կոչ արեց ԵՄ անդամ երկրներին կիրառել պատժամիջոցներ:

«ԵԽԽվ այս բանաձեւն արդարացված է, որովհետեւ այն, ինչ տեղի է ունենում Ադրբեջանում, ոչ մի շրջանակի մեջ չի տեղավորվում… Ադրբեջանը վերածվել է մի մեծ բանտի, որտեղ ազատ խոսք, ազատ մամուլ չկա: Գործ ունենք տոտալիտար ռեժիմի հետ, որտեղ սեփական հայրիկի արձաններն են տեղադրված ամեն գյուղում, քաղաքում: Իսկ ռեժիմն իր դիրքերը ամուր պահելու համար ստեղծել է արտաքին թշնամու կերպար՝ հանձին հայերի, ու ֆաշիստական բնույթի պրոպագանդայի շնորհիվ փորձում է կառավարելի պահել սեփական ժողովրդին»,- այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Ըստ նրա՝ Ալիեւի ռեժիմը ԵԽԽՎ այդ բանաձեւի ընդունման փաստը որպես պատրվակ օգտագործեց ԵՄ-ի հետ իր բոլոր կապերը խզելու համար. «Այս քայլը նաեւ նշանակում է Մոսկվայի հետ մերձեցման ցուցադրություն, որը նաեւ  շանտաժ է Արեւմուտքին, ոչ միայն Եվրոպային, այլեւ ԱՄՆ-ին: Վերջին ժամանակահատվածում ամերիկյան դիվանագիտությունը չափազանց ակտիվացել է Հարավային Կովկասում՝ կապված ԼՂՀ հակամարտության հետ, եւ սա ուղղակի Բաքվում հիստերիա է առաջացրել, որովհետեւ դա նշանակում է՝ Բաքվի այդ ավանդական խաղը՝ նավթ Արեւմուտքին, բայց կյանք ռուսական ձեւով, ավարտվում է»:

Նա նաեւ անդրադարձավ տարածաշրջանում իրավիճակի շարունակաբար լարվածությանը. «Պատերազմ Սիրիայում, որին սկսել է միջամտել նաեւ Ռուսաստանը, իսկ դրա համար կարող է նորից պատժվել, ինչպես Ուկրաինայի համար, այն ինչ տեղի է ունենում Թուրքիայում, այնտեղ քաոսային իրավիճակ է, որովհետեւ պարոն Էրդողանը որոշել է միանձնյա իշխանություն հաստատել Թուրքիայում: Այս իրադարձությունները լարում են ամբողջ տարածաշրջանը»:

Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը՝ պարոն Մեհրաբյանը նկատեց, որ սահմանային լարվածության ալիքը ունի մեկ շահառու՝ Ռուսաստանը. «Որովհետեւ, եթե չլինեն այդ լարվածության ալիքները, ապա ՌԴ-ն կզրկվի Հայաստանին պատերազմով շանտաժելու առիթից, Ադրբեջանին զենք վաճառելը ավելի խնդրահարույց կդառնա, դա շանտաժի տարրերից մեկն է: Իսկ ՌԴ-ն շարունակում է այդկերպ  վերահսկողության տակ պահել տարածաշրջանը, դրանով միաժամանակ շանտաժի ենթարկելով նաեւ Արեւմուտքին: Այդ տիպի լարվածություններ ՌԴ-ն հրահրում է նաեւ Վրաստանի եւ Հարավային Օսիայի գծում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930