Տուժածը գիշերով տեղափոխվել է հիվանդանոց
Սեպտեմբերի լույս 13-ի գիշերը ոստիկանության Իջեւանի բաժնի շենքից մոտ 100 մ հեռավորությամբ Իջեւանի քաղաքապետի ընտրությունների հետ կապված միջադեպ է տեղի ունեցել: Մեր տեղեկություններով՝ մի քանի հոգով հարձակվել են Վարդան Ղալումյանի կողմնակից իջեւանցու վրա, քաշքշել նրան, մեկը ավտոմեքենայով անցել է նրա ոտքի վրայով:
Իջեւանի բժշկական կենտրոնից տեղեկացանք, որ սեպտեմբերի 13-ին , ժամը 4-ն անց 25 րոպեին ԲԿ է տեղափոխվել 1973թ. ծնված Աշոտ Քոսակյանը` աջ արմնկահոդի եւ ձախ սրունքի ստորին երրորդականի քերծված վերքերով: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանից տեղեկացանք, որ դեպքի կապակցությամբ ոստիկանության Իջեւանի բաժինը հետաքննություն է կատարում, նշանակված է դատաբժշկական փորձաքննություն:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ