Քիչ առաջ ՀՀ Կենտրոն և Նորք-Մարաշ իրավասությունների դատարանում հրապարակվեց Հայկ Կյուրեղյանի գործով դատավճիռը: Մինչ դատավճռի հրապարակումը՝ Հայկ Կյուրեղյանը հեռացվեց դատական նիստերի դահլիճից, քանի որ դատավճռի հրապարակման ժամանակ հրաժարվեց ոտքի կանգնել: Նախագահող դատավորը հրապարակեց դատավճիռը:
Հայկ Կյուրեղյանը քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով դատապարտվեց յոթ տարի ազատազրկման, իսկ 258-րդ հոդվածի չորրորդ մասով՝ հինգ տարի: Դատավճռին համապատասխան՝ վերջնական պատիժ նշանակվեց ազատազրկում ինը տարի ժամկետով: Բավարարվեց նաև Քրիստինա Սարդարյանի՝ Հայկ Կյուրեղյանի դեմ քաղաքացիական հայցապահանջը, և որոշվեց հասցված վնասի համար 284 հազար ՀՀ դրամ գանձել Հայկ Կյուրեղյանից:
Նշենք, որ այս պահին դատարանի առաջ տեղի է ունենում բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Հայկ Կյուրեղյանի:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կարդացեք նաև