Լրահոս
Օրվա լրահոսը

Լյուդմիլա Սարգսյանին չե՞ն ճնշել

Սեպտեմբեր 15,2015 12:51

Ընդդիմադիր պատգամավորը`մանդատը վայր դնելու մասին

«Տիկին Սարգսյան, ճի՞շտ է, որ Ձեզ ՀԱԿ խմբակցությունում ճնշում են»,- այսօր լրագրողներից մեկն այսպիսի հարց ուղղեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանին: Հիշեցնենք, երբ Լյուդմիլա Սարգսյանի ղեկավարած Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը հանդիպեց Սերժ Սարգսյանի հետ`սահմանադրական բարեփոխումները քննարկելու համար, ՀԱԿ կուսակցությունում բավական բացասական վերաբերմունքի արժանացավ: Խոսակցություններ են պտտվում, որ ՀԱԿ-ում որոշում կա`եթե Լյուդմիլա Սարգսյանը խորհրդարանում  «կողմ» քվեարկի նոր Սահմանադրության նախագծին, ապա ՀԱԿ-ը կստիպի նրան վայր դնել պատգամավորի մանդատը:

«Իսկ ինձ կարող են ճնշե՞լ»,-լրագրողի հարցին հարցով պատասխանեց տիկին Սարգսյանը: Դիտարկմանը` խոսակցություններ կան, որ եթե Դուք «կողմ» քվեարկեք սահմանադրական փոփոխությունների նախագծին, ապա Ձեզ կստիպեն, որ ցած դնեք մանդատը: «Բացարձակ»,- ասաց պատգամավորը: Լրագրողները հետաքրքրվեցին` նման խոսակցություն առհասարակ եղե՞լ է: «Ես շփում չունեմ, որ նման խոսակցություններ լինեն»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը: Այսինքն Ձեզ չե՞ն ճնշում`շարունակեցին լրագրողները: «Դուք կասկածո՞ւմ եք, որ ինձ կարող են ճնշել»,-կրկին հարցով հակադարձեց պատգամավորը: Լրագրողներն ասացին, որ ցանկանում են հենց պատգամավորից լսել հարցի պատասխանը: «Իհարկե չեն կարող»,- պատասխանեց Լյուդմիլա Սարգսյանը:

Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին` կո՞ղմ եք քվեարկելու նոր Սահմանադրության նախագծին: «Ես դեռ չեմ ասել այդ մասով ոչինչ, քանի որ դեռ չեմ կողմնորոշվել: Երբ կողմնորոշվեմ` կասեմ»,- ասաց պատգամավորը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930