Լրահոս
Օրվա լրահոսը

Ակնաշեն համայնքում տեղի է ունեցել ստորերկրյա ջրերի ավտոմատ մոնիթորինգի դիտահորի գործարկում

Սեպտեմբեր 15,2015 12:43

2015թ. սեպտեմբեր 15-ին ՀՀ բնապահպանության նախարարության և ԵՄ պատվիրակության ներկայացուցիչների մասնակցությամբ՝ ԵՄ «Միջազգային գետավազանների շրջակա միջավայրի պահպանություն» (ՄԳՇՄՊ) ծրագրի շրջանակներում ՀՀ Արմավիրի մարզի Ակնաշեն համայնքում տեղի է ունեցել մոնիթորինգի նոր դիտահորի գործարկում: Ծրագրի օժանդակությամբ կառուցված դիտահորը կահավորվել է ջրի մակարդակի, ջերմաստիճանի և հաղորդակցության ժամանակակից էլեկտրոնային սարքավորումներով: Տվյալների փոխանցումը ստորերկրյա ջրերի մոնիթորինգի պատասխանատու կազմակերպությանը` ՀՀ բնապահպանության նախարարության հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոնին, կիրականացվի հեռահաղորդակցման համակարգով:

008 023
Տեղում նաև անց է կացվել ՀՀ բնապահպանության նախարարության հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոնի աշխատակիցների վերապատրաստում՝ հորի վրա տեղադրված ժամանակակից սարքավորումների օգտագործման թեմայով:
Վերոնշյալ աշխատանքներն իրականացվել են գետավազանային կառավարման պլանի մշակման շրջանակներում: Նպատակն է աջակցել ՀՀ բնապահպանության նախարարությանը` անդրադառնալու Արարատյան դաշտի արտեզյան ստորերկրյա ջրերի սպառման հիմնախնդրին և գետավազանում ստորերկրյա ջրերի մոնիթորինգի բարելավման միջոցով խթանելու ջրօգտագործման վերաբերյալ ավելի ճշգրիտ տեղեկատվության հավաքագրմանը և ջրերի բաշխման վերաբերյալ արդյունավետ որոշումների կայացմանը:

ՀՀ բնապահպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930