Լրահոս
Օրվա լրահոսը

Էդվարդ Նալբանդյան. «Ադրբեջանը դասեր չի քաղում անցյալից». BBC

Սեպտեմբեր 15,2015 12:42

«Մենք Մինսկի խմբի համանախագահների հետ ջանքեր ենք ներդնում, որպեսզի հասնենք հակամարտության խաղաղ եւ բացառապես խաղաղ կարգավորմանը։ Եվ այդ ջանքերը որոշակի արդյունք են տվել։ Կարգավորում դեռ չկա, բայց որոշակի արդյունք կա»,- այս մասին «BBC»-ի ռուսական ծառայության հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։

Նա նշել է, որ Հայաստանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի հետ երկար ժամանակ է, որ աշխատում է. «Այս երկրները նախագահների մակարդակով 5 հայտարարություն են ընդունել։ Ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանը յուրաքանչյուր հայտարարությունից հետո նախագահի մակարդակով հայտարարել է, որ պատրաստ է  համանախագահների խմբի հետ համատեղ ջանքեր ներդնել՝ այդ հայտարարությունների հիման վրա խնդիրը լուծելու համար»։

Ըստ Նալբանդյանի՝ Ադրբեջանի կողմից մինչ այժմ այդպիսի հայտարարություն չի եղել. «Ավելին՝ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է չհիշատակել այդ հայտարարությունները, կարծես թե դրանք չեն եղել»։

Էդվարդ Նալբանդյանը նաեւ անդրադարձել է վերջին տարիների Ադրբեջանի ռազմական բյուջեի մեծացմանը. «Վերջին 30 տարիներին դա 160 միլիոն դոլարից դարձել է 5 մլրդ դոլար։ Վերջին 10 տարում 30 անգամ մեծացել է։ Ես չեմ կարծում, որ աշխարհում կա որեւէ այլ պետություն, որը 30 անգամ մեծացրել է իր ռազմական բյուջեն։ Եվ ոչ միայն մեծացրել է, այլ անընդհատ սադրիչ քայլեր է անում։ Մշտապես սադրանքների է գնում, օգտագործում է ագրեսիվ, սպառնալից հռետորաբանություն, թե ահա ուժ կկիրառի, նոր պատերազմ կսկսի»։

ՀՀ ԱԳ նախարարը հիշեցրել է, թե ինչ եղավ, երբ մի քանի տարի առաջ Ադրբեջանը սադրանքի դիմեց. «Կարծես դրանից դաս չքաղելով՝ Ադրբեջանը դարձյալ կորցրել է իրականության զգացողությունն ու նորից սկսում է սպառնալ։ Քանի որ Ադրբեջանն անցել է բոլոր «կարմիր գծերը», այս տարվա հունվար ամսին համանախագահները հայտարարություն արեցին եւ Ադրբեջանին կոչ արեցին դադարեցնել սադրանքները շփման գծում եւ դադարեցնեl քննադատել Մինսկի խբին»։

Էդվարդ Նալբանդյանը նաեւ ցավով նշել է, որ վստահության մթնոլորտ ձեւավորելու համանախագահների առաջարկները նույնպես մերժվում են Ադրբեջանի կողմից։

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930