Լրահոս
Օրվա լրահոսը

Վենետիկի հանձնաժողովին դառը հիասթափություն է սպասվում. Սերժ Սարգսյանը նաեւ նրանց է քցելու. «Չորրորդ իշխանություն»

Սեպտեմբեր 15,2015 12:21

Իշխանություններն այս օրերին հրճվանքի մեջ են։ Վենետիկի հանձնաժողովը բարձր է գնահատել սահմանադրական փոփոխությունների նախագծում կատարված լրամշակումները՝ համարելով այն միջազգային չափանիշներին համապատասխան։ Իսկ նման գնահատականի համար հիմք է հանդիսացել այն, որ իշխանությունները համաձայնվել են նախագծից հանել ամենաշատ քննադատության ենթարկված դրույթը՝ կայուն մեծամասնության ապահովման նպատակով անպայման խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու մասին։

ԱԺ ներկայացված սահմանադրության նոր նախագծով, երկրորդ փուլի անցկացումը սահմանադրությամբ չի համարվում պարտադիր, իսկ խորհրդարանական կայուն մեծամասնության ձեւավորման հարցը թողնված է Ընտրական օրենսգրքի կարգավորմանը։

Ովքեր քիչ թե շատ ծանոթ են Սերժ Սարգսյանի աշխատաոճին, նրանց համար դժվար չէ հասկանալ ծրագրած քայլերի հերթականությունը։ Եւ այսպես, այս փուլում Սերժ Սարգսյանը փորձելու է ցույց տալ, թե սահմանադրական փոփոխություններն ամենեւին էլ իր վերարտադրության համար չի անում, չհավատացողներին էլ որպես ապացույց կասի՝ «Բաղրամյան 26-ում անցկացված քննարկումների ժամանակ բոլորը դժգոհ էին այդ վիճահարույց դրույթից, մասնագիտական հանձնաժողովն էլ, անշուշտ, հանեց այն»։

Այդպես սկզբում կփորձի փափուկ բարձ դնել դյուրահավատների գլխի տակ (ամեն րոպե հիշեցնելով, որ իր հորդորով հանվել է վիճահարույց դրույթը):

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930