Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15:45-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, կալանավորված անձ Կ. Ս.-ի անվամբ քաղաքացի Վ. Ն.-ի կողմից բերված հանձնուքի միջից հայտնաբերել են շաքարավազի հետ խառնած սպիտակ զանգված:
Վերոնշյալ զանգվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին