Շախմատի Հայաստանի չեմպիոններ Կարեն Գրիգորյանն ու Սուսաննա Գաբոյանը Խանտի-Մանսիյսկում այսօր ավարտվող մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնությունում բավականին հաջող են հանդես գալիս: Ճիշտ է, նրանք երկուսն էլ մրցանակային տեղերի չեն հավակնում, սակայն մրցաշարային աղյուսակում ընթանում են առաջատարների խմբում:
Կարենը, որ նախավերջին տուրից հետո 7,0 միավորով 62 մասնակիցների մեջ 14-րդն էր, եզրափակիչ տուրում ոչ-ոքի է արել Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրի Գորդիեւսկու հետ, իսկ Սուսաննան (նա նույնպես ունի 7,0 միավոր եւ ընթանում է 12-րդ հորիզոնականում), վիետնամցի Տրիեն Թի Նգուենի հետ պարտիան դեռ չի ավարտել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարները՝ wjcc2015.fide.com-ի