Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հետ՝ պարզելու համար, թե ինչու նա անձամբ չմասնակցեց համաժողովին ու ընդհանրապես այդ դեպքում ինչ է անելու իրենց կողմից ստեղծված «Ազգային փրկության ճակատ»-ը, որը սեպտեմբերի 10-ին նույնաբովանդակ հայտարարություն ընդունեց։
– Պարոն Հայրիկյան, Դուք սեպտեմբերի 12-ին անձամբ չմասնակցեցիք «Ոչ»-ի ճակատի ստեղծման համաժողովին, ներկա էր Ձեր կուսակցության ներկայացուցիչը։ Ինչո՞ւ ինքներդ հարկ չհամարեցիք ներկա գտնվել Ձեր իսկ կողմից այդքան կարեւորվող պայքարի մեկնարկին։
– Իսկ անձամբ ո՞վ մասնակցեց որ, եթե մյուս առաջնորդները ներկա չէին, ապա ինչո՞ւ եք ուզում, որ ես անձամբ ներկա գտնվեի։ Մենք պայմանավորվել էինք, որ մեր ներկայացուցիչները կհանդիպեն, ի՞նչ վատ է որ դա։ Դուք դրանում վա՞տ բան եք տեսնում։
– Այսինքն՝ Դուք ճի՞շտ եք համարում այն, որ որոշում է կայացվում պայքարել Սահմանադրության նոր նախագծի ընդունման դեմ, ու դա արվում է «հեռվից»՝ կուսակցության ներկայացուցիչներին «ուղարկելով»։ Իսկ Դուք ինչ-որ վա՞տ բան էիք տեսնում այդ համաժողովին անձամբ մասնակցելու մեջ։
Կարդացեք նաև
– Երբ որ քննարկում կլինի ղեկավարների մակարդակով, այդ ժամանակ էլ ներկա կլինենք, այժմ միայն հայտարարություն էր ստորագրվում, ինչպես ասում են՝ բարի կամքի դրսեւորման, դրական վերաբերմունքի վերաբերյալ։ Այդտեղ նույնիսկ կարող էի Ձեզ լիազորագիր տալ ու ասել՝գնացեք ու իմ անունից ստորագրեք, այդտեղ որեւէ բացասական բան չկա:
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում