Հայաստանցի գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը եւ Գաբրիել Սարգսյանը Բաքվում ընթացող ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկության 1/32 եզրափակչի դասական շախմատի առաջին պարտիայում ոչ-ոքի են արել, համապատասխանաբար, ուկրաինացի Ալեքսանդր Արեշչենկոյի եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ, իսկ Հրանտ Մելքումյանը պարտվել է կուբացի Լենյեր Դոմինգեսին:
Այսօր զույգերը խաղատախտակի առջեւ կնստեն երկրորդ անգամ ու կխաղան հակառակ գույնի խաղաքարերով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ