Արդյո՞ք Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ-ին կոչ կանի որոշակի մոնիտորինգային մեխանիզմներ մշակել Հայաստանի, այսինքն՝ փաստացի ՀԱՊԿ սահմանի դիտարկման և անվտանգության համար:
Հարցերը, իհարկե, բազում են՝ կապված ՀԱՊԿ-ի գործունեության և Հայաստանի անվտանգության ապահովման հարցում այս դաշինք կոչված կառույցի կենսունակության հետ: Եվ, թերևս, որքան էլ ակնկալենք այսօր ստանալ որոշ հարցերի պատասխաններ, պարզ է, որ այդ պատասխանները չեն լինելու ամբողջական և գոհացուցիչ: ՀԱՊԿ-ի համար Հայաստանի շահերն ակնհայտորեն ստորադասվում են ավելի մեծ ռազմա-քաղաքական շահերին, որ ունի Ռուսաստանը: Իսկ Ռուսաստանն այսօր այդ շահերի շրջանակում սկսել է նոր սիրախաղ Ադրբեջանի հետ: Սա նշանակում է, որ ամենայն հավանականությամբ այսօր ՀԱՊԿ-ում տեղի ունենալիքը կամ կլինի այս սիրախաղի շրջանակում Ադրբեջանին ՌԴ պատճառած հաճելի պահերից մեկը, կամ էլ ընդամենը Հայաստանի միջոցով ՌԴ-ն կփորձի ուղղակի սրել խանդը Բաքվի մոտ:
Իհարկե, Հայաստանի հասարակությունը հաճելիորեն կարող է զարմացած լինել, եթե ՀԱՊԿ այսօրվա գագաթնաժողովում Սերժ Սարգսյանը կարողանա գործնական որևէ արդյունք ստանալ Հայաստանի անվտանգության տեսանկյունից, թեկուզ ՀԱՊԿ-ի որևէ կիսաքայլի տեսքով: Բայց դա երևի թե խիստ տեսական հեռանկար է, և համենայնդեպս, դրա հնարավորության որևէ առարկայական նախադրյալ Դուշանբեի գագաթնաժողովից առաջ չի դրսևորվել:
Կարդացեք նաև
Մուսա Միքայելյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում