Լրահոս
Օրվա լրահոսը

Եզրակացությունը պատրաստ է. «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 15,2015 11:06

26-ամյա ծննդկան Մերի Մարգարյանի մահվան դեպքի առթիվ նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը պատրաստ է։

Այս մասին, երեկ պատասխանելով մեր հարցին, ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարինե Թովմասյանը։

Հղիության 35-րդ շաբաթում գտնվող 26-ամյա ծննդկանը մահացել է հուլիսի 29-ին։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Մերի Մարգարյանը 4 օր շարունակ ունեցել է բարձր ջերմություն, սակայն բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող «Շենգավիթ» ԲԿ բժշկուհի Շուշանիկ Բախշյանը, պարտավոր լինելով կնոջը հոսպիտալացնել, հրաժարվել եւ չի կատարել իր պարտականությունները, ինչի հետեւանքով Մերի Մարգարյանը հուլիսի 29-ին մահացել է, իսկ հաջորդ օրը մահացել է նաեւ նրա նորածին դուստրը։

Երեկ Մարինե Թովմասյանը պատասխանեց սույն գործի վերաբերյալ մեր մի քանի հարցերին։

– Մարինե, նշեցիք, որ դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը պատրաստ է: Ծանոթացե՞լ եք արդյունքներին։

– Վաղը (այսօր.– Տ. Խ.) ժամը 10:00-ին հրավիրվել ենք ծանոթանալու դատաբժշկական փորձաքննության  եզրակացությանը։  Այն պատրաստ է, քննիչի մոտ է: Փորձաքննության եզրակացությունը չի ուշացել, որովհետեւ փորձագետները մինչեւ 30 աշխատանքային օր իրավունք  ունեն իրականացնել իրենց հետազոտությունները եւ եզրակացություն տալ։ Դրա համար մինչեւ սեպտեմբերի 10-ը սպասում էինք եզրակացությանը։

– Տեղյա՞կ եք, թե այս ընթացքում սույն քրեական գործի շրջանակներում ի՞նչ քննչական գործողություններ են իրականացվել։

– Տեղյակ չեմ, որովհետեւ մեզ հետ արդեն ավարտվել է նախնական  փուլի  գործողությունները՝ կապված  հարցաքննությունների հետ։ Վաղը գուցե եզրակացությանը ծանոթանալուց հետո քննչական  գործողություններ կսկսվի։ Մենք ուղղակի գիտենք, որ բժիշկներ են հարցաքննվել, այսինքն` ընթացիկ հարցաքննությունների մասին ենք տեղեկացվում, այլ տեղեկությունների չենք տիրապետում։

– Այսինքն հարցաքննվե՞լ են նաեւ տուժողի իրավահաջորդները:

– Այո, Մերի Մարգարյանի հարազատները ի սկզբանե հարցաքննվել են։ Չի բացառվում, որ ընթացքում լրացուցիչ հարցաքննությունների անհրաժեշտություն լինի եւ նորից հարցաքննվեն:

 

Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930