Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Հանրային փրկության» եւ «Ոչ»-ի ոչը. «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 15,2015 10:53

Թե ինչով է տարբերվելու «Հանրային փրկության ճակատի» «ոչ»-ը, «Ոչ»-ի ճակատի «ոչ»-ից, մի փոքր անհասկանալի է մնում։ Մեր հարցերին երեկ պատասխանեց «Հանրային փրկության ճակատի» ներկայացուցիչ, «Հիմնադիր խորհրդարանի» խոսնակ Վարուժան Ավետիսյանը։

– Պարոն Ավետիսյան, շաբաթ օրը համաժողովում հայտարարվեց, որ սահմանադրական փոփոխությունները պետք է կասեցվեն փողոցային պայքարի միջոցով, եւ հանրահավաքները  մեկնարկելու  են Գյումրիից, ձեր մոտ էլ այսօր փակ քննարկում կար, ինչպե՞ս է պլանավորվում պայքարը։

– «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության անդամների հետ հատուկ քննարկում չի եղել մարտավարական մանրամասնությունների վերաբերյալ, այդ պատճառով ինչքան որ մամուլն է տեղյակ, այնքան էլ ես, այս պահին։ Ընթացքում, բնականաբար, մանրամասներին կծանոթանանք։ Մեզ մոտ աշխատանքային հանդիպում էր, բայց դա մեր ճակատի աշխատանքների հետ էր կապված։

– Դուք ի՞նչ եք պլանավորում։

– Մենք առայժմ աշխատում ենք մեր ընթացքը իմաստավորելու ուղղությամբ եւ մինչեւ սեպտեմբերի 21-ը, եթե ոչ ավելի շուտ, կհայտարարվի մեր ճակատի ստեղծման մասին։

– Բայց 2 «Ոչ»-ի ճակատ է ստացվում կամ՝ ավելին։

– Նոր գործընթաց է, եւ տեսնենք, թե ի վերջո ինչ կստացվի։ Հույս ունենանք, որ միասնական ձեւաչափ կձեւավորվի, ակտիվ աշխատում են 2 կողմերն էլ՝ նաեւ մերձեցնելու համար մոտեցումները:

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930