Երբ մարդիկ ներկայացնում են իրենց ինքնակենսագրությունը (ռեզյումեն)՝ աշխատանքի ընդունվելու համար, նրանք, եթե դա լուրջ պաշտոն է, ընդգրկում են հատուկ բաժին՝ շփվելու հմտություններ (communication skills): Ինչի՞ համար են դրանք պետք. եթե աշխատանքն այսպես թե այնպես առնչվում է մարդկանց, ապա դու պետք է կարողանաս շփման եզրեր գտնել այդ մարդկանց հետ՝ քո պարտականությունները կատարելու համար: Պաշտոնյաների եւ պատգամավորների համար այդ բաժնի հատուկ ենթաբաժինը պետք է կազմի լրատվամիջոցների հետ շփվելու մշակույթը: Թե չէ՝ կստացվի Իջեւանի գործող քաղաքապետ եւ վերընտրված Վարդան Ղալումյանի 1in.am-ին տված հարցազրույցը, որը հասարակությանը, այդ թվում՝ իր ընտրողներին արհամարհելու վառ օրինակ է: Իրականում այդ արհամարհանքը պատժվում է հասարակության կողմից: Այն երկրներում, որտեղ հասարակություն կա:
Քաղաքապետի պաշտոն ունեցող եւ այդ պաշտոնին հավակնող մարդը պետք է որ իմանա, որ նա իրավունք չունի պատասխանելու լրագրողի հարցին՝ «քե՞զ ինչ» տղայական-բակային «ռազբորկայի» մակարդակով՝ այն բառապաշարով, որն, ըստ երեւույթին, ընդունված է այդ գործչի միջավայրում: Իրականում նա պարտավոր է պատասխանել լրագրողի հարցին, անգամ եթե այդ հարցը նեղ անձնական է: Բայց տվյալ դեպքում լրագրողն անձնական հարցեր չի տվել: Օրինակ՝ «ինչո՞ւ եք ԲՀԿ-ից տեղափոխվել ՀՀԿ» հարցը միանգամայն բնականոն է քաղաքական գործչի պարագայում, եւ ենթադրվում է, որ վերջինս լրագրողին (ու, հետեւաբար, քաղաքացիներին) պետք է բացատրի, թե ինչով է, իր կարծիքով, ՀՀԿ-ն ավելի լավը, քան ԲՀԿ-ն:
Երկրորդ՝ «տո, քեզ ինչ»-ը քաղաքապետն ասել է՝ ի պատասխան լրագրողի հարցի, թե ինչու նա չի կրում ՀՀԿ կրծքանշանը: Այդ հարցն է՛լ ավելի է զայրացրել «գործչին». կարո՞ղ ենք ենթադրել, որ «նորընծա» հանրապետականը դեռ «չի մերվել» իր նոր կուսակցության խորհրդանիշների հետ: Բոլոր դեպքերում որեւէ իմացող մարդ պետք է նրան բացատրեր, որ երբ լրագրողը հարց է տալիս, նա անում է դա ոչ թե անձամբ իր, այլ իր լրատվամիջոցի եւ, ի վերջո, ընթերցողների կողմից: Այդ դեպքում «գործիչը», հնարավոր է, հարցազրույցի ժամանակ, իր իսկ արտահայտությամբ, «դավադիտ» չէր լինի:
«Պատվերով գալիս են, գումարներ են վերցընըմ ու սկսում են ցեխ շպրտել»,- լրագրողների մասին ասում է քաղաքապետը: Դա հին երգ է, որը շատ են սիրում հնչեցնել հայաստանյան քաղաքական գործիչները, նաեւ ընդդիմադիր: Դա, ինձ թվում է, ինքնասփոփանք է. այսինքն՝ «իրականում ես այնքան լավն եմ, որ իմ մասին որեւէ հարց չի կարող առաջանալ, բացի նրանից, թե ինչով է պայմանավորված իմ հրեշտակային էությունը»: Եթե այլ հարց է առաջանում, ուրեմն պատվերով է:
Կարդացեք նաև
«Լրագրողների գրածին ով ա, է՛, ուշադրություն անում, ես ընդհանրապես ուշադրություն չեմ էլ անում»,- նույն հարցազրույցում ասում է Վ. Ղալումյանը: Հավատում եմ: Բայց չեմ կարծում, որ դա ճիշտ է:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Հարգելի լրագրող, Իջևանում այսօր տոն է: Մենք ըտրեցինք մեր քաղաքապետին, մարդու` որը մեզնից յուրաքանչյուրի կողքին է, երբ ունենում ենք աջակցության կարիք: Մեր օրերում դժվար է գտնել քաղաքական գործիչ, որը լինի այդքան ժողովրդական: Նա վայելում է իջևանցիների սերն ու հարգանքը անկախ իր կուսակցական պատկանելիությունից: Ինչ վերաբերում է ձեր լրագրողին, չեմ կարծում որ նա վիրավորված է: Եթե ռեպորտաժը լավ եք դիտել, չէիք կարող չնկատել, որ լրագրողուհու առաքելությունը մեկն էր` հունից հանել, այնինչ պետք է լինի ճշմարտությունը վերծանելը:
Հարգելի պարոն Աբրահամյան, իմ առավոտը սկսվում է Ձեր «Առավոտ»-ի ընթերցմամբ: Այստեղ շատ են անկողմնակալ նյութերը, սակայն լինում են նաև պատվերով հոդվածներ, որոնք ցավոք, վրիպում են Ձեր ուշադրությունից: Պարոն Ղալումյանին Իջևանի ողջ բնակչությունն է ընդունում ու սիրում, նա լավ դաստիարակված և կիրթ անձնավորություն է և երբևէ իրեն թույլ չի տա կնոջ հետ այդպես խոսել: Լրագրողը, համոզված ենք, մեծ պատվեր էր կատարում և ամեն ինչ անում էր մեծ կոնֆլիկտ ստեղծելու համար: Ծանոթ ձեռագիր է: Ի՞նչ է նշանակում նայել նոր սալիկապատված, բարեկարգ փողոցին և ասել, որ չի տեսնում: Ի՞նչ կարելի է պատասխանել այս պարագայում: Վարդան Ղալումյանը այսօր 6000-ից ավել ձայներով հաղթել է, որովհետև կարողանում է շփման եզրեր գտնել բոլորի հետ, նա ամեն ինչից վեր է դասում մարդու արժանապատվությունը: Լավ կլիներ, որ Ձեր նշած լրագրողը հարց տար իրոք ընթերցողների կողմից: Իսկ այն, որ պատվերով գալիս են, գումարներ են վերցնում ու սկսում են ցեխ շպրտել, ցավոք սրտի դառը ճշմարտություն է, այլ ոչ թե հին երգ, և դա միանգամից նկատվում է լրագրողի մոտեցումից, նրա պահվածքից և հարցադրումներից:
«Սյուզանագոհար», էս կտորը՝ քո համար է .. http://www.youtube.com/watch?v=U-spXE1yDsM ..)))..
Ինչպես կարելի է կասկածի տակ առնել մի այնպիսի ընտրություն , որի նմանը չի եղել Հայաստանում Տիմ ընտրությունների ամբողջ պատմության ընթացքում , ձայների այդպիսի հարաբերակցություն չի եղել Հայաստանի անկախացումից ի վեր իր ողջ պատմության ընթացքում , պատկերացնու՞մ եք նախկին ավագանու անդամ Վարդան Ղալումյանը , ով 11.11. 2011 թվականի Տիմ ընտրություններում 1700 ձայնի առավելությամբ հաղթում է գործող քաղաքապետ , հանրապետական կուսակցության թեկնածուին , այն էլ բդեշխի պես «գործող» քաղաքապետին , որն ամբողջովին վարչական ռեսուրսներով օժտված, պետական կառավարման լծակներով մինչև ականջները «զինված» ու պաշտպանված , իշխանության այսպես ասած ՝ ԴԱԲՌՈ – ն ստացած թեկնածուին : Այստեղ հարկ է նշել , որ Իջևանցիների հիշողության մեջ դեռ թարմ են մնացել իրավապահների , այսպես ասած ՝սև դիմակավորների հատուկ ստորաբաժանման աշխատակիցների ներկայությությունը ընտրությունների ժամանակ , որոնք էլ լուրջ վերահսկողություն էին իրականացնում ընտրություններում օրինական դաշտ ապահովելուն : Ամեն դեպքում առանց արտառոց միջադեպերի և խախտումների՝ ձայների բաձարձակ առավելությամբ հաղթում է սովորական նախկին ավագանու անդամը և այսպիսի պայմաններում ընտրությունը հաղթած Վ. Ղալումյանը առաջինն էր , որ նոր ձևավորվող կաբինետը թողեց անփոփոխ , որպեսզի ժողովրդի մեջ վերանա Ներսիսյանի կողմից թիմերի բաժանած բնակչության միմյանց նկատմամբ թշնամանքը :Ավելին ասեմ , նա մարդկանց առանձին խմբերի հաշտեցրեց իր բարությամբ և աշխատասիրությամբ , օգնեց մի ընդհանուր կուռ համայնք ստեղծել , առանց խտրականության այս ու այն կողմերի նկատմամբ : Եվ հիմա , երբ 2015 թ. սեպտեմբերի 13 – ին կայացած ՏԻՄ ընտրություններում Վ. Ղալումյանը երեք ու կես անգամ ավելի շատ ձայն է ստանում ընտրողներից ՝ քան Վ. Ներսիսյանը , այստեղ ՝ «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը չգիտես ինչու՞, մի լրագրողուհու հետ փողոցում հարցազրույցի ժամանակ ասում է (մեջբերում եմ) « Նա գիտեր (Վ. Ղալումյանի մասին է խոսքը) , որ նա Իջևանցիների ձայնը չուներ , և հաղթել է ՄԵԶ ՇԱՏ ՀԱՅՏՆԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ » : Ահա այստեղ էլ նա , ինչպես ժողովուրդն է ասում . « ԿԱՑԻՆԸ ՔԱՐՈՎԸ ՏՎԵՑ … » : Այդպիսի հեղինակավոր թերթի խմբագիրը իրավունք չուներ կասկածի տակ դնել մի ընտրության արդյունքներ , որտեղ թվերի ահա այսպիսի (6244 – 2032 ) հարաբերակցությամբ հաղթել էր թեկնածուներից մեկն ու մեկը , նույնիսկ կարևոր չեր , թե որ մեկը … : 6244 և 2032 ձայն … երբ այստեղ խոսքերն ավելորդ են … : Ի՞նչ եք կարծում , պրոֆեսիոնալիզմի պակա՞ս կա այստեղ , թե՞ ինչ որ մի ուրիշ « ԲԱՆ» -ի պակաս է զգացվում … Չեմ հասկանում անկեղծ ասած … : Այսպիսի խոսուն թվերի հետ ինչպե՞ս կարելի է նման կերպ վերաբերվել , ցեխ շպրտելով մի ամբղջ քաղաքի ազատ և արդար ընտրողների ընտրաձայների վրա , մարդկանց զգացմունքների վրա : Ինչևէ … : Արամ Աբրահամյանը նաև անդրադառնում է գրական խոսքին , խոսքի կուլտուրայի , էթիկայի մասին է խոսում , այն դեպքում , երբ ինքը այս տեսանյությում թույլ է տալիս նման մի նախադասություն (մեջբերում եմ . – «Ցանկացած քաղաքապետ , կամ քաղաքապետի թեկնածու ՊԵՏՔ Ա … վաղուց սովորած լիներ» … և այլն ) Այստեղ նա լրագրողուհու հետ խոսում է ժողովրդին հասկանալի լեզվով , դե բոլորիս հետ էլ պատահում է , հասկանալի է , մեր հայերենը շա՜տ հարուստ լեզու է : Այսպե՞ս են «սովորեցնում» մաքուր գրականով խոսել , թե՞ ուղղակի մեկ -մեկ այսպես հարմար է խոսել : Ավարտելով խոսքս , ուզում եմ ասել , որ կարիք չկա «խեղդվողի նման փրփուրներից կախվել , մանավանդ , որ ջուրը շատ խորն էլ չէ» … : Վարդան Ղալումյանի դեմ կազմակերպած այս «ԱԿՑԻԱ – ՇՈՈՒ» – ի կազմակերպիչները հայտնվել են ծիծաղելի վիճակում , անտեսելով մարդկանց տված ձայների , թվերի ահռելի և միաժամանակ ծիծաղելի տարբերությունը … Պրոֆեսիոնալ չէ՛ , պարոնայք … նույնիսկ ամոթ է : Վ. Ներսիսյանի անձնական կապերը և ծանոթությունները վաղուց են հասել որոշ լրատվական միջոցների կաբինետների փափուկ բազկաթոռներին և գրչին , ինչի արդյունքում էլ նա ինչպես կամենում է , այնպես էլ գրում է … ինչպես ասում են ՝ թուղթն էլ է իրենը , գրիչն էլ …