Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի համոզմամբ, Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կարող է տապալվել միայն մի դեպքում, եթե իշխանության մեծ զանգված, որը այդ փոփոխություններից կորցնելու բանի ունի միանա ընդդիմությանը:
«Պարզապես գնան ու սուսոփուս դեմ քվեարկեն: Հակառակ դեպքում հանրաքվեն ընդդիմության շնորհիվ հնարավոր չէ տապալել, ընդդիմությունն այդ ռեսուրսը չունի»,-ասաց սոցիոլոգը՝ անդրադառնալով ընդդեմ Սահմանադրական փոփոխությունների ձեւավորված «Ոչ-ի» ճակատին. «Կարճ ժամանակահատվածում «ոչ»-ի ճակատին երբեք չի հաջողվի հաջողությունների հասնել:
«Նոր ժամանակներ» կուսակցությունն էլ ժամանակին եկավ մեծ-մեծ խոստումներ տվեց՝ այս կանենք, այն կանենք, այդպես էլ չկարողացավ խորհրդարան անցնել: Այնպես որ, նման հայտարարություններին լուրջ մի վերաբերեք, դա քաղաքական PR է կամ կողմնակիցների հավաքագրման միջոցներից մեկը: Ուժին հավատում են, եթե հեղինակությունների խումբ է, ծանրակշիռ են ու կարող են ձայներ հավաքել»:
Մեր հարցին «Ոչ-ի» ճակատին միացած քաղաքական ուժերը, քաղաքական գործիչներն ու քաղաքացիական նախաձեռնությունները հեղինակություններ չե՞ն ու իրենց գործունեությամբ չե՞ն կարող ձայներ հավաքել, սոցիոլոգն շարունակեց. «Ոչ»-ի ճակատին միացած Բագրատյանի քաշն արդեն թույլ է, Բագրատյանի քաշը ՀԱԿ-ի քաշի չափ քիչ է: Իսկ ՀԱԿ-ը իր ամբողջ եղած-չեղածով 7-8 տոկոս է, իսկ սա մեծ թիվ չէ: Ուրիշ բան՝ եթե ՀԱԿ-ը մտնի խաղի մեջ, կողմնակիցներ ունի, կարող է նրանց հավաքագրել, նախկիններին էլ եւ ինչ-որ բան անի: Նույնը վերաբերում է մյուս ուժերին:
Կարդացեք նաև
Սահմանադրական փոփոխությունները առիթ են ընդդիմության համար, որ ցույց տան, որ գոյություն ունեն, որ ընդդիմադիր ուժեր կան մեր երկրում, բայց որ երկրում նրանք չկան»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ