Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ ինչո՞ւ ՌԴ-ում չեն խոսում Ադրբեջանին զենքի վաճառքի մասին

Սեպտեմբեր 14,2015 18:02

Վերջին շրջանում ռուսական տարբեր փորձագիտական շրջանակներից դժգոհություններ են հնչում «Որոտանի կասկադի» գործարքի առիթով: Օրերս, նաեւ ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ուսումնասիրման կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշևը որպես բացասական հանգամանք է նշել «Որոտանի կասկադի» գործարքի կայացումը ամերիկյան ընկերության հետ: Նրա համոզմամբ` Ռուսաստանն այստեղ կարող էր մասնաբաժին ունենալ, քանի որ պատժամիջոցների պատճառով գուցե այստեղ ռուսական ընկերությունների հնարավորությունները սահմանափակվեն ամերիկյան ընկերության պատճառով: Այդ հնարավորությունը, նրա վստահեցմամբ, ռուսական կողմն արդեն բաց է թողել:

Tatul-Manaseryan-1

Այս առիթով Aravot.am-ի հետ զրույցում, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն ասաց, որ նման վերլուծաբաններին, ովքեր անկողմնակալ չեն, ինքն ընդամենը խորհուրդ կտար`մինչեւ այդպիսի հարցադրումները, հարցադրումներ անեին նաեւ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի մասին ու առհասարակ, մի քիչ ավելի խորը վերլուծություններ անել ռազմավարական գործընկերոջը վերաբերվող հարցերում ոչ լոյալության դրսեւորումների առումով:

Մեր զրուցակիցը նկատում է, որ, բարեբախտաբար, արեւմտյան տերությունները մինչ այժմ Հայաստանին ոչ պատժամիջոցներով, ոչ էլ Իրանի հարցերում են փորձել «ուղղորդել» կամ պարզապես պարտադրանքների լեզվով խոսել:

Ամենով հանդերձ, մեր զրուցակիցը նաեւ փաստում է, որ համենայնդեպս լուրջ շրջանակներից ինքը նման հայտարարություններ չի լսել: Բայց անգամ եթե անհանգստություններ լինեն էլ` Հայաստանն անկախ պետություն է ու ինքն է որոշում, թե ում հետ ինչ գործարքներ ունենա: Նաեւ`մենք պետք է հնարավորինս դիվերսիֆիկացնենք Հայաստանում թե ներդրումները, թե տարբեր բնագավառներում արտահանում-ներմուծումները եւ աշխարհագրության եւ գործընկերների առումով: «Դա կտա մեզ իրական անկախություն»,- վստահ է Թաթուլ Մանասերյանն, որն ինքն էլ զուտ տնտեսագիտական առումով բավական մտահոգություններ ունի «Որոտանի կասկադի» գործարքի հետագա ճակատագրի առումով, մասնավորաբար՝ իր ինքնարժեքով բավական ցածր էլեկտրաէներգիայի գինը հնարավոր կլինի՞ պահպանել, ոչ թե միջինացնել կամ հավասարեցնել 49 դրամի, որքանո՞վ ներդրողների հետ հետեւողական աշխատանք կտարվի եւ այլն. «Բայց դա ուրիշ խնդիր է: Ընդհանուր, քաղաքական առումով էլ, կարծում եմ, շատ ճիշտ է, որ մենք կարողանանք եւ ամերիկացիների, եւ ռուսների, եւ ֆրանսիացիների, եւ մնացած բոլորի հետ ունենանք համագործակցություն»:

Բոլոր մտավախությունները տնտեսագետն անհիմն է համարում ու նկատում, որ որեւէ ընկերության ծագումնաբանությանը չպետք է նայել, այլ բիզնեսի աչքով, պետք է նայել ու կստացվի, որ օրենքի առջեւ ներքին, հայկական, տեղական, համատեղ, ռուսական, բրազիլական կամ որեւէ այլ ընկերություն, հավասար է:

«Մասնավոր ընկերությունները նաեւ պիտի պատասխան տան նրա համար, որ ծանրանում են կառավարության եւ հարկատուների ուսերին: Բավական խնդիրներ կան ու նրանք, ովքեր ուզում են չարաշահել այդ հարցը, պարկեշտ չէ: Գործընկեր երկրների հետ նման ձեւով չի կարելի վարվել: Պետք է նորմալ նայել, մենք ազատ ենք մեր ընտրությունը կատարելու` ցանկացած գործարքի, այդ թվում նաեւ արտաքին քաղաքական վեկտորի ընտրության հարցերում: Եվ ես ուրախ եմ, որ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, դռները չի փակել եվրոինտեգրացիայի առջեւ: Ավելին, այդ կապերը սերտանում են: Պիտի խոստովանենք, որ այսօր այդ համագործակցությանը խանդոտ հայացքով նայողներն էլ մի օր պիտի գան ընդհանուր հայտարարի Բրյուսելի եւ Վաշինգտոնի հետ: Ապագան նման համագործակցությանն է, ոչ թե մեկուսացմանը»,- ասաց մեր զրուցակիցը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930