«Քոչարյանը չի կարող հավերժ խաղալ, պետք է ավելի հստակ կեցվածք ունենա»
Ֆրանսիայի Ռազմական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ, քաղաքագետ Կայծ Մինասյանը «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով ընդդեմ սահմանադրության փոփոխությունների պայքարում Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ շահագրգիռ գործիչների հայտարարություններին, նկատեց.
«Քոչարյանը, կարծես ծովի առջեւ է կանգնած, չգիտի` ջուրը սա՞ռն է, թե՞ տաք, մտնի՞, թե՞ չմտնի: Կամ սպասում է հասարակության արձագանքին, կամ իշխանության արձագանքին, կամ` որ քաղաքական ուժերն իրեն դիմեն աջակցության համար: Քոչարյանի այդ կեցվածքն անընդունելի է. կամ հայտարարում ես վերադարձի մասին, կամ փակում ես այդ թեման մեկընդմիշտ: Հայտնի է իհարկե, որ նա լավ հարաբերություններ ունի Պուտինի հետ, բայց Քոչարյանը չի կարող հավերժ խաղալ, պետք է ավելի հստակ կեցվածք ունենա»:
Կայծ Մինասյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ` այստեղ
Կարդացեք նաև
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Ռոբերտ Քոչարյանի լուսանկարը՝ YerevanToday-ի