Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. Բոլոնիայի գործընթացի եռամյա քարտուղարությունը ստանձնելը մեծ պատասխանատվություն էր ՀՀ համար

Սեպտեմբեր 14,2015 17:44

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը սեպտեմբերի 14-ին Եվրոպական հանձնաժողովի գրասենյակում հանդիպում է ունեցել ԵՀ կրթության և մշակույթի գլխավոր տնօրինության բարձրագույն կրթության արդիականացման և Էրասմուս ծրագրի գծով տնօրեն Ադամ Թայսոնի հետ: Ողջունելով հյուրերին` Ադամ Թայսոնը մեկ անգամ ևս հայտնեց իր տպավորությունները 2015թ. մայիսին Երևանում տեղի ունեցած Բոլոնիայի գործընթացի նախարարական գագաթաժողովի մասին՝ ընդգծելով կազմակերպչական բարձր մակարդակը և օրակարգում եղած հարցերի շուրջ մասնակիցների արդյունավետ ու ակտիվ քննարկումների ընթացքը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և խոսքերի համար` Արմեն Աշոտյանը նշեց, որ Բոլոնիայի գործընթացի եռամյա քարտուղարությունը ստանձնելը մեծ պատասխանատվություն էր ՀՀ համար և այն էապես ազդեց ՀՀ բարձրագույն կրթության բարեփոխումների ընթացքի արագացման և որակական նոր մակարդակի բարձրացման վրա: «Քարտուղարության փոխանցումը Ֆրանսիային ոչ միայն չի դանդաղեցնի ՀՀ բարձրագույն կրթության բարեփոխումների և արդիականացման ընթացքը Հայաստանում, այլ ընդհակառակը, նոր թափ կհաղորդի դրան, քանզի մենք պարտավոր ենք կիսելու մեր կուտակած փորձը մեր գործընկերների հետ»,-նշել է Արմեն Աշոտյանը:

Կողմերը քննարկեցին նաև Հայաստանում Էրասմուս ծրագրի ազգային գրասենյակ հիմնելու, ծրագրին Հայաստանի ակտիվ և համակողմանի ներգրավման հետ կապված մի շարք հարցեր: Մեծապես կարևորվեց ազգային գրասենյակի գործունեության մեջ բոլոր շահագրգիռ կողմերի ամբողջական ներգրավումը:

Հանդիպման ընթացքում Ադամ Թայսոնը և Արմեն Աշոտյանը մտքեր փոխանակեցին բուհերի ինքնավարության և ակադեմիական ազատությունների, բարձրագույն կրթության զարգացման ուղղությունների, առկա մարտահրավերների, հակակոռուպցիոն ծրագրերի ընթացքի և արդյունքների, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ թեմաների վերաբերյալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930