Ինչպես տեղեկացրել էինք՝ սեպտեմբերի 13-ին ժամը 22:20-ի սահմաններում Lexus մակնիշի 11 RR 111 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Երևանի քաղաքապետարանի առևտրի վարչության պետ 39-ամյա Արման Եդոյանը Ռուբինյանց փողոցի թիվ 20 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել նույն փողոցի բնակիչ, 53-ամյա Խորեն Մկրտչյանին, որը մոտ 28 մետր շպրտվել է և տեղում մահացել:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց.«Դեպքը ցավալի է, անկախ նրանից, թե ով է եղել մեքենայի ղեկին»:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում