Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 14-ին այցելել է հանրապետության հարավարեւելյան սահմանագծերից մեկը, ծանոթացել այնտեղ տիրող իրավիճակին եւ զինվորների ծառայության ընթացքին:
Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել զինվորներին` երկրի սահմաններն անսասան պահելու, բարձր մարտական ոգի եւ հայրենասիրություն ցուցաբերելու համար՝ ընդգծելով, որ զինված ուժերի մարտունակության հետեւողական բարձրացումը եղել է եւ կմնա պետության առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրներից մեկը:
Նախագահին ուղեկցում էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, ՀՀ պաշտպանության նախարարության հանրային խորհրդի մի խումբ անդամներ, պաշտոնատար այլ անձինք:
ԼՂՀ նախագահի պաշտոնական կայքէջի հաղորդագրություն