Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ»-ի ճակատը փակ քննարկում է անցկացնում

Սեպտեմբեր 14,2015 17:07

«Ոչ»-ի ճակատը սեպտեմբերի 14-ին Հիմնադիր խորհրդարանի գրասենյակում փակ քննարկում է անցկացնում:

«Հիմնադիր խորհրդարանի» գրասենյակի դիմաց Aravot.am-ը հանդիպեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին, որոնց շարքում էին նաեւ Գեւորգ Սաֆարյանը եւ «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանը:

«Հիմնադիր խորհրդարանի» անդամները Aravot.am-ին վստահեցրեցին, որ քննարկումն ամբողջությամբ փակ է. իրենք նույնիսկ չեն կարող ասել, թե ովքեր են մասնակցում քննարկմանը:

Aravot.am-ի հարցին, թե արդյոք միայն «Ոչ»-ի ճակատի անդամներն են մասնակցում, Գեւորգ Սաֆարյանն ասաց, որ չգիտի, թե բացի ճակատի անդամներից արդյոք այլ անձինք են մասնակցում քննարկմանը: Նա հավելեց, որ նույնիսկ ինքը չի մասնակցում:

Փորձեցինք ճշտել նաեւ, թե ինչ թեմաներ են ներկաները քննարկում, Գեւորգ Սաֆարյանը նախ պատասխանեց, թե տեղյակ չէ, այնուհետեւ ասաց, որ քննարկվում են նույն թեմաները, որոնք քննարկվել են նախորդ քննարկման ընթացքում, սակայն չմանրամասնեց, թե կոնկրետ, որոնք:

«Հիմնադիր խորհրդարանի» անդամները Aravot.am-ին հայտնեցին, որ քննարկումը, ըստ երեւույթին, բավականին ուշ կավարտվի, իսկ մասնակիցները չեն պատասխանի մեր հարցերին: Նաեւ նշեցին, որ քննարկման ավարտից հետո ճակատը հայտարարություն կտարածի:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930