Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Միքայել Մելքումյան. «Ամերիկյան կապիտալի առկայությունը միայն դրական է»

Սեպտեմբեր 14,2015 16:59

«Արձագանքները լավ են, թող լինեն, բայց դա չի նշանակում, որ ամեն մի արձագանքի, մենք ջղաձիգ պիտի հակադարձենք»,-Aravot.am-ի հարցին այսպես արձագանքեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն`անդրադառնալով «Որոտանի կասկադի» գործարքի առիթով վերջերս ռուսական կողմից նկատվող դժգոհություններին:

ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ուսումնասիրման կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշևը վերջերս ասուլիսում որպես բացասական հանգամանք է նշել «Որոտանի կասկադի» գործարքի կայացումը ամերիկյան ընկերության հետ: Նրա համոզմամբ` Ռուսաստանն այստեղ կարող էր մասնաբաժին ունենալ, քանի որ պատժամիջոցների պատճառով գուցե այստեղ ռուսական ընկերությունների հնարավորությունները սահմանափակվեն ամերիկյան ընկերության պատճառով: Այդ հնարավորությունը, նրա վստահեցմամբ, ռուսական կողմն արդեն բաց է թողել:

Միքայել Մելքումյանն այդ կարծիքին չէ: Ավելին, քանի որ Հայաստանի էներգետիկ համակարգը հիմնականում ներկայացված է ռուսական կապիտալով` «Սեւան-Հրազդան կասկադը», հինգերորդ էներգաբլոկը, Հրազդան ՋԷԿ-ը եւ այլն, այս իմաստով «Որոտանի կասկադի» գործարքը հակակշռում կամ հավասարակշռում է այդ հարաբերությունները: Նա նաեւ ընդգծում է, որ ամեն դեպքում հարաբերությունների կարգավորումը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը. «Մեզ մոտ գործում է, էներգետիկայի մասին, հանրային ծառայությունների մասին օրենք, կարգավորիչ մարմին է հանդիսանում հանձնաժողովը, բոլոր ներդրումային ծրագրերն էլ, կլինի դա ամերիկյան կապիտալ, ռուսական, թե ուրիշ, կարգավորվելու է մեր սահմանած խաղի կանոններով: Որոտանի գործարքը կարող էր չլինել, բայց եթե եղել է` ոչ ռուսական կապիտալի առկայությունը միայն դրական է: Մենք մենաշնորհային ցիկլից պետք է դուրս գանք, քանի որ բաշխիչ ցանցերն էլ են ռուսական»:

ԲՀԿ-ական պատգամավորը նաեւ նկատում է, որ բիզնեսը ստատիկ չէ եւ կախված շահերից, միեւնույն օբյեկտը մի քանի անգամ կարելի է վերավաճառել, ետ գնել , այլ գործընկերներ ներգրավել, եւ այլն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աբրահամյան says:

    Մեր երկրում հայկակական կապիտալ չպետք է լինի: Եվ իշխանականները, և ընդիմադիրները այս հարցում միակարծիք են: Շահութաբեր կազմակերպությունները պետք է օտարեն ու հետո ասեն, որ բոլոր ռազմավարական օբյեկտները օտարվել են: Ամոթ է…

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930