Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Բերքաբեր գյուղը պարբերաբար գնդակոծվում է Ջողազի ջրամբարի ձախ ափին գտնվող, Ղազախի շրջանի Մազամ գյուղի հենակետերից: Հայկական զինուժը պատասխան կրակ է բացում:
Ադրբեջանցիները Ղազախի կողմից Մազամ մտնող միակ ավտոճանապարհը պաշտպանող հենապատ են կառուցում:
Բերքաբեր գյուղից պարզ երեւում է , որ պատի մի մասը կառուցված է, այն շարունակելու համար ճանապարհի եզրին սպիտակ քարի կույտեր են թափված: