Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Թուրքիայում տեղի ունեցող դեպքերը կարող են ազդել Ադրբեջանի հնարավորությունների վրա»

Սեպտեմբեր 14,2015 14:37

ՀՅԴ բյուրոյի անդամ Կիրո Մանոյանի համար Թուրքիայում ստեղծված ներքաղաքական լարված իրավիճակը կանխատեսելի էր դեռ հունիսին:

«Նախքան այս դեպքերը որոշ քրդական շրջանակներ ակնկալում էին, որ այսպես կլինի, Էրդողանը չի ուզի կոալիցիոն կառավարություն ձեւավորել, կուզենա գնալ երկրորդ ընտրությունների, մինչ այդ երկրում կստեղծի այնպիսի մի իրավիճակ, որ հասարակությանը կկանգնեցնի երկընտրանքի առջեւ՝ եթե ուզում եք երկրում կայունություն ու խաղաղություն, ապա մի ընտրեք «Ժողովուրդների ժողովրդավարություն» կուսակցությանը»,- այսօր «Մեդիա կենտրոնում» ասաց Կիրո Մանոյանը:

Ըստ նրա, մինչեւ նոյեմբերի 2-ը՝ երկրորդ ընտրությունների անցկացման օրը, երկրում իրավիճակն էլ ավելի կսրվի. «Քրդական որոշ շրջանակներ, որոնք մինչեւ 2012-ը զինյալ պայքար էին սկսել Թուրքիայի դեմ, հետո բանակցել ու դադարեցրել. արդեն հայտարարել են, որ զինադադարը գոյություն չունի, ու պայքարը շարունակվելու է: Թուրքիայի իշխանություններն էլ իրենց հերթին են բռնարարքներ հրահրում, որ ցույց տան, որ «Ժողովուրդների ժողովրդավարություն» կուսակցությանը չի կարելի վստահել»:

Պարոն Մանոյանի խոսքով, ստեղծված իրավիճակը նաեւ Էրդողան անձի խնդիրն է, որովհետեւ նա ուզում էր խորհրդարանում մեծամասնություն կազմել, որ Սահմանադրությամբ մեծացներ նախագահի լիազորությունները.:

Նա նաեւ նկատեց, որ Թուրքիայի դեպքերը մեծ սպառնալիք չեն Հայաստանի համար, չնայած Հայաստանը պետք է զգոն լինի, որովհետեւ Հայաստանի սահմանից շատ հեռու չեն այդ իրադարձությունները. «Թուրքիայում տեղի ունեցող դեպքերը կարող են ազդել Ադրբեջանի հնարավորությունների վրա: Այս դեպքերի պատճառով արդեն Բաքու-Թբիլիսի-Կարս գազամուղն արդեն երկու անգամ տրաքեցվել է, գազամուղի գործունեությունը դադարեցվել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930