Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի խորհրդարանի նախագահ. «Եվրախորհրդարանն անցել է միջազգային իրավունքի բոլոր սահմանները»

Սեպտեմբեր 14,2015 13:50

Ադրբեջանի Միլի մեջլիսի խոսնակ Օգթայ Հասադովն առաջարկել է այդ երկրի կառավարության առջեւ բարձրացնել ԵՄ-ի «Արեւելյան գործընկերություն» ծրագրին մասնակցելու անհրաժեշտության ուսումնասիրման հարցը: Այս տեղեկությունը հաղորդել է Sputnik.az-ը:

Նրա խոսքերով՝ Եվրախորհրդարանը «սեպտեմբերի 10-ին Ադրբեջանի ներքին գործերին խառնվելու անամոթ փորձով անցել է միջազգային իրավունքի բոլոր սահմանները»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին Եվրախորհրդարանը բանաձեւ է ընդունել, որում հիշատակվում է մարդու իրավունքների աղետալի վիճակն Ադրբեջանում, նշվում է նաև քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ գործադրվող ճնշումների մասին։

Հասադովն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ սեպտեմբերի 10-ին Եվրախորհրդարանի արտահերթ նիստին ապահովված է եղել խորհրդարանակաների առավելագույն մասնակցություն: «Հատուկ ակտիվությամբ կրկին առանձնացել է Եվրախորհրդարանի փոխնախագահ, Եվրոպայի կանաչների կուսակցության անդամ Ուլրիկե Լունաչեկը եւ երկու խորհրդարանականներ, որոնք սեպտեմբերի 1-ին անօրինական այց են կատարել Ադրբեջանի օկուպացված տարածքներ»:

Միլի մեջլիսի խոսնակը կարծիք է հայտնել, որ այդ մարդկանց գործողությունները հետեւում Հայաստանն է կանգնած: Նա նաեւ նշել է, որ Եվրախորհրդարանի նիստի ընթացքում հնչած ելույթների մեծամասնությունը հիմնված են սխալ տեղեկատվության վրա:

«Եվրոպական կառույցների կողմնակալ վերաբերմունքը եւս մեկ անգամ ապացուցվեց, երբ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը վերջերս հրաժարվեց նոյեմբերին Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների համար դիտորդներ ուղարկել: Այս քայլը միջազգային համընդհանուր նորմերի կոպիտ խախտում է: Մի շարք ուժեր ցանկանում են նախօրոք հարցականի տակ դնել Միլի մեջլիսի ընտրությունների արդյունքները: Ես ցանկանում եմ հայտարարել, որ Ադրբեջանի ապագան ադրբեջանցիների ձեռքերում է»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930