Լրահոս
Օրվա լրահոսը

 Գյումրիում սպասվում են 40-օրյա հարկային ստուգումներ

Սեպտեմբեր 14,2015 13:29

Վաղվանից ՀՀ ֆինանսների նախարարությունը Գյումրիում կսկսի ստուգումներ, որոնք կտեւեն ուղիղ 40 օր: Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց Գյումրու հագուստեղենի խանութներից մեկի հաշվապահը: Նրան պարզաբանել են, որ հերթական ստուգումներ են ու ընդգրկված են քաղաքի բոլոր սպասարկման օբյեկտները:

Սակայն հարկայինի մեր աղբյուրների տեղեկացմամբ էլ, 40 օրով Գյումրիում հյուրընկալվող Ֆինանսների նախարարության վերահսկող մարմինը նախեւառաջ ստուգումներ կանցկացնի Գյումրու տարածքային հարկային տեսչությունում, Գյումրու խոշոր խանութներում ու ձեռնարկություններում: Մայրաքաղաքից գալիս են պարզելու, թե ինչպե՞ս են տեղի հարկահավաքներն աշխատել Գյումրու խոշոր խանութների հետ՝ արդյոք մուտքերը ճի՞շտ են արված, արդյոք խանութների տերերը հարկերն ամբողջությա՞մբ են մուծել պետական բյուջե, թե՞ տեղի հարկայինի հետ փոխադարձ պայմանավորվածության արդյունքում հարկերի կեսը մուծել են, կեսը՝ ոչ:

Չի բացառվում, որ այս նպատակով Ֆինանսների նախարարությունը մոնիտորինգ անցկացնի, օրինակ՝ 40 օր շարունակ անձամբ հետեւեն խոշոր խանութների առեւտրի ծավալներին:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930