Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ներառական նոր ներկայացում` հայ և անգլիացի մասնագետների բեմադրությամբ

Սեպտեմբեր 14,2015 13:10

Փոքր Թատրոնի բեմում արդեն երկրորդ ներառական ներկայացման պրեմիերան էր: Այս անգամ դերասանները բեմ էին բարձրացրել`պատմելու Հայոց ցեղասպանությունը վերապրածների անցած դժվարին ուղու, կորցրած հայրենիքի կարոտի ու նոր երկրում սեփական ինքնության վերագտնման ճիգերի մասին:

«Hiraeth» («Կարոտահար») ներառական ներկայացման բեմադրող ռեժիսորն է Ջեմայմա Հոադլին, ով աշխատել է տարբեր պարային ընկերությունների հետ: Նա ստացել է մի շարք կրթաթոշակներ իր պարային ներկայացումների համար: Միացյալ Թագավորության Կանդուկո ներառական պարային խմբի հետ աշխատելուն զուգահեռ նա համագործակցում է Wreckless Arts ընկերության հետ: Ներկայացման գեղարվեստական խորհրդականն է Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանը, Կանդուկո ներառական պարային խմբի համահիմնադիր Սթինա Նելսենը և փորձագետ Սեթա Ուայթը (ՄԹ), փորձավարը` Թենի Մաթյանը: Ներկայացման երաժշտական ձևավորման հեղինակն է Վարդան Հարությունյանը:

Ներկայացման կազմում ներգրավված են Փոքր թատրոնի և հաշմանդամություն ունեցող դերասանները: Նրանք նաև ներգրավված էին «Մի լքիր ինձ» ներկայացման կազմում, որի պրեմիերան տեղի ունեցավ 2014 թվականին:

Hiareth-ն ուելսերեն բառ է, որն արտահայտում է հայրենիքի կարոտի գաղափարը: Հայրենաբաղձության գաղափարն արտահայտող բառեր կան նաև մի շարք այլ լեզուներում, ինչը ապացուցում է, որ երևույթը համամարդկային է, սակայն քիչ ազգերի է բաժին ընկնում այս ճակատագիրը:

«Բեմադրության ստեղծագործական խումբը պատմում է հայ ազգի ճակատագրի մասին`ներկայացնելով այն գերմարդկային ճիգերը, որոնք կրկին ապրելու և արարելու ուժ տվեցին: Խորհրդանշական է, որ ներկայացման պրեմիերան այս տարի է տեղի ունենում»,-ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

Այս ներկայացումը բեմադրվում է Բրիտանական խորհրդի «Պար` առանց սահմանների» ծրագրի շրջանակում, որի նպատակն է Հայաստանում հիմնել առաջին ներառական թատերական և պարային խումբը` բաղկացած հաշմանդամություն ունեցող և չունեցող արվեստագետներից Միացյալ Թագավորության Կանդուկո հանրահայտ ներառական պարային խմբի հետ համագործակցությամբ:

«Պար` առանց սահմանների» ծրագրին աջակցում են Երևանում Բրիտանական դեսպանատունը, Սուրբ Սարգիս բարեգործական հիմնադրամը և ՀՀ Մշակույթի նախարարությունը:

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930