Շուրջ 9-ամսյա վերանորոգումից հետո վերջապես վերաբացվում է «Արամ Խաչատրյան» համերգասրահը: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ «Արամ Խաչատրյան» համերգասրահի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը «Առավոտին» հայտնեց, որ վերանորոգված համերգասրահում առաջին համերգը կկայանա սեպտեմբերի 15-ին, եւ մեկառմեկ նշեց կատարվածը. «Լուսային բարձրակարգ համակարգ, բեմական մեխանիզացիաներ, գույք (երգչախմբային հարթակներ, նոտակալներ եւ այլն), էկրանային համակարգ, պարային անսամբլների համար միջազգային ստանդարտներին համապատասխանող հատակ…
Ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգասրահի վերաբացման օրը գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ կներկայացնի Ա. Հարությունյանի, Բեթհովենի եւ Ռախմանինովի երկերից: Հրավիրված է ավստրիաբնակ ճանաչված դաշնակահար Նարե Արղամանյանը: «Սա, փաստորեն, 90-ամյա ֆիլհարմոնիկի հոբելյանական 2015-16թթ. համերգաշրջանի Երեւանյան միջազգային 9-րդ երաժշտական փառատոնի երկրորդ համերգն է: Այն կընթանա մինչեւ հոկտեմբերի 28-ը՝ հայաստանցի եւ արտերկրից ժամանած անվանի երաժիշտ մենակատարների մասնակցությամբ»,- հայտնեց տիկին Սիրունյանը:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
12.09..2015