Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու Սերժ Սարգսյանը Բաղրամյան 26 չէր հրավիրել Լեւոն Մարտիրոսյանին եւ ՄԻԱԿ-ին

Սեպտեմբեր 14,2015 13:04

Նախագահ Սերժ Սարգսյանը վերջերս Սահմանադրական փոփոխությունների նախագծի շուրջ հանդիպումներ ունեցավ խորհրդարանական եւ արտախորհրդարանական բազմաթիվ կուսակցությունների հետ:

Այսօր «Հենարան» ակումբում լրագրողները ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Միացյալ ազատական ազգային կուսակցության՝ ՄԻԱԿ անդամ Լեւոն Մարտիրոսյանից հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ նախագահը չհանդիպեց Ձեր կուսակցության հետ եւ չհրավիրեց Բաղրամյան 26:

Նա պատասխանեց. «Մենք համատեղ քննարկել ենք եւ որոշել ենք, որ դրա անհրաժեշտությունը չկա, որովհետեւ այլ ձեւաչափով քննարկել էինք հարցը: Որեւէ այլ խնդիր չի եղել: ՀՀԿ-ին էլ նախագահը չի հրավիրել, որովհետեւ մի քիչ տարօրինակ կլիներ, եթե իր կուսակիցների հետ բոլոր ձեւաչափերով քննարկելու հնարավորությունն ունենալով՝ նախագահը ձեւական ինչ-որ հանդիպում կազմակերպեր»:

Մեր հարցին՝ այդ դեպքում Խոսրով Հարությունյանի, Արտաշես Գեղամյանի հետ հանդիպումը ձեւական չէի՞ն՝ նա պատասխանեց. «Ձեւական եմ ասում՝ բառի լավ իմաստով: Քննարկումներ Սահմանադրական փոփոխությունների հետ կապված ՀՀ նախագահի հետ եղել են առնվազն 10 անգամ՝ վերջին ամիսների ընթացքում: Ոչ ֆորմալ ձեւաչափով էլ են քննարկումներ եղել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930