Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի զեկուցող Ռոբերտ Վոլտերը կայցելի ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծ: Այս տեղեկությունը հաղորդել է ԵԽԽՎ պաշտոնական կայքը:
Այցի նպատակն է «Բռնության սրումը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» վերտառությամբ զեկույցի պատրաստումը:
Հաղորդվում է, որ սեպտեմբերի 15-16 Ադրբեջանի իշխանությունների հսկողության ներքո Վոլտերը փաստահավաք այց կկատարի շփման գիծ:
Մոտ ապագայում նաեւ սպասվում է այց շփման գծի մյուս կողմ, այսինքն` Լեռնային Ղարաբաղ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ