Լրահոս
Օրվա լրահոսը

Չորս ամիս է անցել, բայց իրավապահները չեն կարողանում պարզել՝ Արմավիրի երեխաներն ինչի՞ց էին թունավորվել (Տեսանյութ) 

Սեպտեմբեր 14,2015 12:49

Չորս ամիս անց էլ Արմավիրի մարզի մոտ 50 երեխաների` թունավորումով ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխվելու պատճառը դեռեւս հայտնի չէ: Այսօր այս մասին «Պոստ Սկրիպտում» ակումբում ասաց սպառողների շահերի պաշտպան Արմեն Պողոսյանը: Նա Գլխավոր դատախազությանը նամակ է գրել, եւ ի պատասխան ստացել` հարուցված է 4 քրեական գործ:

Հիշեցնենք, որ դեռեւս մայիսի 15-ին Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնքից ծանր վիճակում  երեխաներ էին հոսպիտալացվել: Ըստ մասնագետների, թունավորման հնարավոր պատճառ կարող է լինել ջուրը, սնունդը կամ սանիտարահիգիենիկ վիճակը:

Արմեն Պողոսյանի խոսքերով, այդ ամենի համար էլ պատասխանատուն գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայությունն է:

«Մեր նպատակը պատժելը չէ, որ պատժելը լիներ, կգնայի դատախազությունում կաշխատեի, մեր նպատակը հասնել նրան, որ նման երեւույթները չկրկնվեն: Ամեն օր մենք լսում ենք նորանոր թունավորումների մասին»,-ասում է Արմեն Պողոսյանը:

Երբ պարոն Պողոսյանը, պետական կառույցներից հետաքրքրվել է, թե ո՞վ է սերտիֆիկացրել սննդի մատակարար ընկերությանը, որն էլ այդ մարզի մանկապարտեզների երեխաներին սնունդ է բաժանում, որեւէ պատասխան չի ստացել. «Դա ինչի՞ մասին է, խոսում, հետեւություններ ինքներդ արեք»:

Սպառողների պաշտպանն առաջարկում է երեխաներին տրվող սննդից նմուշառում անել եւ երեք օր սառնարանում պահել` կապարակնքած վիճակում, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանան այդ սնունդը լաբորատոր քննության ենթարկեն. «Թե չէ, ասում են` ուրբաթ օր էր, ճաշը թափել ենք»:

«Տեղական ինքնակառավարման մարմինները, բացի այլ հարցերից, գլխով պատասխանատու են հասարակական սնունդը, այլ ծառայությունները միշտ պահել ուշադրության կենտրոնում: Բոլոր մարզպետարաններում կա առեւտրի եւ սպասարկումների վարչություններ: Հաջորդը դատախազությունն է, իսկ ամենակարեւորը հասարակական կառույցներն են եւ առողջապահության նախարարությունը, բայց խնդրում եմ այս նրբությունը չմոռանալ, առողջապահության նախարարությունը սկսում է գործել այն պահից, երբ գալիս է ահազանգ»,-պարզաբանում է սպառողների պաշտպանը:

Նրա մեկնաբանությունների շարունակությունը `  տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930