«Այդ հանդիպումը PR էր, որովհետեւ տարածաշրջանում իրավիճակն օրեցօր ծանրանում է, ու ինչ-որ հարցեր կային, որոնց համար պետք էր ցույց տալ, որ ռուս-հայկական հարաբերությունները բավականաչափ կիզակետում են»,-«Առավոտի» հետ զրույցում ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը` անդրադառնալով սեպտեմբերի 7-ին Մոսկվայում կայացած Վլադիմիր Պուտին-Սերժ Սարգսյան հանդիպմանը:
«Որքան ես եմ տեղյակ, խոսվել է նաեւ ՀԷՑ-երի հետ կապված խնդիրների, ռուսական ընկերությունների կառավարման խնդիրների մասին: ՌԴ-ում շատ լավ հասկանում են, որ իր տնտեսության անկման պարագայում ՀՀ տնտեսությունն էլ է անկում ապրում, ու ելքեր գտնելը շատ դժվար է: Պուտինն էլ բացահայտ ասաց: Մնացած ամենի մասին, ինչը որ ասվեց, բոլորն էլ գիտեին»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ ՌԴ-ում հիմա ավելի մտահոգ են Հայաստանի շուրջ ընթացող աշխարհաքաղաքական զարգացումներով, որոնք բավական վտանգավոր են:
«Առավոտ» օրաթերթ
12.09..2015