«Որպես Օմբուդսմեն` ինձ համար կարեւոր է, որ ինչպես ներպետական օրենսդրությունը, այնպես էլ հենց Մայր օրենքը կարողանան համընթաց քայլել մարդու իրավունքների ոլորտում զարգացող չափանիշներին ու սկզբունքներին: Այս առումով առաջարկվող նախագիծը միանշանակ ավելի է մոտեցնում մարդու իրավունքների երաշխիքները մարդու իրավունքների եվրոպական չափանիշներին ու ընդունված նշաձողին»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:
«Առավոտ» օրաթերթ
12.09..2015