Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե նա իմանար, որ դրա համար մռթին ուտելու է, այն էլ՝ безбожный, չէր անի». Վարդան Բոստանջյան

Սեպտեմբեր 14,2015 12:22

Aravot.am-ը տնտեսագետ Վարդան Բոստանջյանից սեպտեմբերի 14-ին հետաքրքրվեց, թե կարտոֆիլի գնաճն ինչո՞վ է պայմանավորված, օբյեկտիվ գործոններ կա՞ն դրա համար:

Նա պատասխանեց. «Կարտոֆիլի գների մեջ սուբյեկտիվ գործոններ կան: Սպեկուլյատիվ գործոններ են արժութային շուկայում, ֆինանսական շուկայում, այդ թվում՝ կարտոֆիլի: Նրանց համար եթե ստեղծվում են բարենպաստ պայմաններ, նետվում են, իրենց սուբյեկտիվ նկրտումներով դեֆորմացիա են առաջացնում: Կարտոֆիլը մեր ներքին շուկայի համար շատ է ինքնաբավության առումով: Դրանք տարբեր տեղեր ուղղելու խնդիր կա: Հասարակ գյուղացին, ով կարտոֆիլ ունի, ի զորու չի դրա տեղաշարժն ապահովի եւ բերի շուկա: Դրա համար որոշ մարդիկ մեծ խմբաքանակով գնում են, անհրաժեշտության պահում են, պահեստավորում են ու շուկայում գին են թելադրում: Հայաստանը մեծ երկիր չի, սպառողական մեծ շուկա չունի եւ այնքան հեշտ է կառավարել այստեղ: Պետությունը եթե չմտավ այդ դաշտ ու չմիջամտեց, առանձին «մեղք ու կրակ», դպրոց չգնացած սուբյեկտները կարող են ինչ ուզեն՝ անեն»:

Մեր դիտարկմանը, որ կարտոֆիլն առաջին անհրաժեշտության ապրանք է, աղքատ մարդու կերակուր՝ Վարդան Բոստանջյանը պատասխանեց, որ դա սպեկուլյանտին չի հուզում. «Եթե ոմն մեկը ստացել է իրավունք ու շանս փող աշխատելու առաջին անհրաժեշտության ապրանքից՝ աշխատում է դրանից: Եթե հանկարծակի նա իմանար, որ դրա համար մռթին ուտելու է, այն էլ՝ безбожный, չէր անի»:

Մեր հարցին՝ այսինքն, չկա՞ պետական վերահսկողություն, դրա համա՞ր է դաշտն այս վիճակում՝ Վարդան Բոստանջյանը պատասխանեց. «Տրիվիալ, սուտի վերահսկողություն է: Այդ ամեն ինչը ձեւական, ֆորմալ բնույթ է կրում»:

Նա ասաց, որ մեր ազգը ծայրահեղ տիպեր ունի, որ չեն կշտանում, չեն կանգնում՝ ի տարբերություն բազմաթիվ ազգերի. «Դրա համար պատմականորեն անընդհատ ծեծ ենք կերել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930