Երեւանի քաղաքապետարանում տեղյակ են, որ իրենց աշխատակից՝ առեւտրի վարչության պետ Արման Եդոյանը, նախօրեին մահացու վրաերթի է ենթարկել մի քաղաքացու:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը նշեց, որ դեպքից տեղյակ են, սակայն Եդոյանի հետ դեռ չեն զրուցել:
«Այս պահին իրավասու մարմիններն են զբաղվում: Երբ քննությունն ավարտվի, քաղաքապետարանն իր կարծիքը կհայտնի»,- ասաց նա:
Ի դեպ, Արման Եդոյանն այն նույն անձն է, որը 2013թ. հուլիսին Հանրապետության հրապարակում ծեծի էր ենթարկել փուչիկ վաճառող մի երիտասարդի: Փաստի առթիվ այն ժամանակ նյութեր էին նախապատրաստվել, ապա հանցակազմի բացակայության հիմքով մերժվել էր քրեական գործի հարուցումը:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում