Լրահոս
Օրվա լրահոսը

Ստյոպա Սաֆարյան. «Թուրքիան Հայաստանի հետ սահմանին զորք մոբիլիզացնելու համար պարբերաբար ստեղծել է պատրվակներ»

Սեպտեմբեր 14,2015 11:57

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կազմակերպած «Արտաքին քաղաքականություն եւ լուսաբանում» թեմայով սեմինարի ընթացքում լրագրողները Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ Ստյոպա Սաֆարյանից հետաքրքրվեցին, թե արդյոք օրերս թուրք-հայկական սահմանի մոտակայքում տեղի ունեցած պայթյունը (որի արդյունքում 12 ոստիկան է զոհվել) հատուկ չի՞ արվել, որպեսզի այդ մասում ավելի շատ զորք կենտրոնացվի:

Պարոն Սաֆարյանը պատասխանեց, որ հնարավոր է. «Անհրաժեշտ է բոլոր վարկածները դիտարկել: Եթե մենք նույնիսկ չունենք ստույգ բացատրություն տեղի ունեցողի մասին, առնվազն մի քանի սցենարներ կան: Չմոռանանք, որ քանի անգամ Թուրքիան Հայաստանի հետ սահմանի մոտ զորք մոբիլիզացնելու համար ստեղծել է պատրվակներ»:

Նա հիշեցրեց, որ նման փորձ եղել 1993 թվականին: «Այդ ժամանակ 2-3 հայտարարություն եղան, որ զսպեցին այդ փորձը: Առաջինը ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարությունն էր, որ որեւէ երրորդ երկրի ներխուժում Կովկաս ու ղարաբաղյան հակամարտություն ուղղակի չի հանդուրժվի: Դա ուղղված է եղել Թուրքիային: Եվ եղել է Ռուսաստանի արձագանքը, որ եթե դա լինի, Երրորդ համաշխարհային կլինի»:

Ստյոպա Սաֆարյանը նաեւ ասաց, որ 1993 թվականից հետո պարբերաբար տեղեկատվություն էր տարածվում, թե Հայաստանի տարածքում մարզվում են քրդական բանվորական կուսակցության ահաբեկիչներ եւ այլն. «Այսինքն` պատրվակներ իրենք միշտ փորձել են ստեղծել: Այո, Թուրքիան ունի Կովկասի գործերում խառնվելու բացահայտ ցանկություն: Դա անհերքելի է: Ինքը նույնիսկ հայ-թուրքական հարաբերություններն օգտագործել է ոչ այնքան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու, որքան ղարաբաղյան հակամարտության վրա հայտնվելու համար»:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930