Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ամենամեծ հիասթափությունը կապված էր Ստեփանակերտի հետ». «Ա1+»

Սեպտեմբեր 14,2015 11:55

«Սեպտեմբերի 13-ին Արցախում կայացած համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններում իշխող «Ազատ հայրենիք» կուսակցության կողմից զանգվածային ընտրակեղծիքների դիմելու կարիք չի եղել, քանի որ ՏԻՄ ընտրություններում մրցակցությունն ավանդաբար ցածր է լինում և կեղծիքների դիմելու կարիք էլ չի լինում»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշում է Արցախի ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցության համակիր Վլադիմիր Դոլուխանյանը:

Ըստ նրա՝ այս ընտրություններում մրցակցության պակասը կապված է եղել կուսակցությունների պասիվության հետ. «Ամենամեծ հիասթափությունը կապված էր Ստեփանակերտի հետ, որտեղ իշխող ուժի թեկնածու Սուրեն Գրիգորյանն ընտրվեց այնպես, ինչպես օրինակ՝ Արտաշատի ընտրությունն էր: Նրա դեմ ձևականորեն առաջադրվել էր Կոմկուսից մեկ թեկնածու»,- նշում է պարոն Դոլուխանյանը:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930