Լրահոս
Օրվա լրահոսը

Արդեն մեկ տարի է և ավելի, ինչ Իրաքի հյուսիսում եզդի ազգի ցեղասպանություն է իրականացվում

Սեպտեմբեր 14,2015 10:46

Արդեն մեկ տարի է և ավելի, ինչ Իրաքի հյուսիսում եզդի ազգի ցեղասպանություն է իրականացվում Իսլամական Պետության գրոհայինների կողմից: Շանգալի մարզը եզդիաթափվել է և հազարավոր բնակչություն փախստական դարձել: Սա հարց է, որը բավականին անհանգստացնող է, քանի որ հարցի լուծում չգտնելը ոչ մի օգուտ չի բերում մասնատված եզդի ազգին:

Մոլորության մեջ հայտնված փախստականները օր-օրի ավելի են համոզվում, որ Շանգալի հարցը անտարբերության է մատնվել և այն գերտերություններն ու միջազգային կազմակերպությունները, ովքեր ցեղասպանությունը սկսվելու հենց առաջին օրը դատապարտեցին եզդիների դեմ անմարդկային այդ գործողությունները, հարցի շուտափույթ լուծումը չգիտես ինչու չեն գտնում դեռևս: Պատճառները անհայտ են, ուշացումը անհասկանալի, որից միայն տուժում ենք մենք:

Կան, իհարկե, եզդի կամավորներից արդեն ձևավորված եզդիական ջոկատներ, ովքեր իսլամիստների դեմ պայքարի են դուրս եկել դեռևս անցյալ ամսվա սեպտեմբերից և ինքնապաշտպանական մարտեր են մղում տարբեր հատվածներում: Բադալ Խալաֆի գլխավորած Զերո գերդաստանի մարտիկները արդեն մեկ տարի է ինքնապաշտպանական մարտեր են մղում մասնավորապես Շանգալի լեռնային մասերում: Գաբարայի, Սոլախի, Կարսէյի, Քոլկայի, Բարեյի ինքնապաշտպանական մարտերին Բադալ Խալաֆի գլխավորած բանակը բավականին հաջողությունների է հասել’ հակահարված տալով թշնամուն’ չթողնելով այդ շրջաններում տեղակայված Շեխ Հասան և Շեխ Շամս սրբավայրերին մոտ գալ, որոնց նպատակն էր պայթեցնել այն: Այդ մարտերում ոչնչացվել է ավելի քան 350 ահաբեկիչ, իսկ Զերոյի մարտիկների կողմից 6 զոհ:

Ահաբեկիչների կողմից անընդհատ իրականացվող գործողությունները ստանում են իրեն պատասխանը և ամեն անգամ ետ շպրտվում: Փառք ու պատիվ Շանգալի ինքնապաշտպանությունը իրականացնող մեր եզդի քաջերին, ովքեր կենաց ու մահու կռիվ են տալիս Շանգալի ազատագրման համար: Հույսը չպետք է դնել ուրիշների վրա, ինչպես 1915 թվականին դա արեց հայ ժողովուրդը’ հավատալով եվրոպական շատ կառույցների օգնության և հետո միավորվելով և բռունցք դառնալով’ հասկացավ, որ իր հաղթանակն ու ազատությունը սեփական ուժերին վստահելու մեջ է:

Մեր հույսը մեր ուժն ու հավատն է:

Միդիա-Շանգալ Եզդիների Ազգային Միավորում ՀԿ-ի նախագահի օգնական և «Եզդի ազգի ցեղասպանությունները կամ Շանգալի Մղձավանջը» գրքի հեղինակ

Ռոման ԱՎԴՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930