Բաքվում ընթացող ՖԻԴԵ-ի գավաթի խաղարկության պաշտոնական կայքում Գաբրիել Սարգսյան-Մաթեուշ Բարտել մրցամարտի եւ մի քանի այլ պարտիաների արդյունքները սկզբում սխալ էին ներկայացվել, որի պատճառով դրանց օնլայն հետեւող եւ արդյունքները հրապարակող Aravot.am-ը, երեկ թյուրիմացության մեջ էր հայտնվել : Միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը, որին վստահվել է անգամ աշխարհի չեմպիոնի թագի համար Մագնուս Կարլսեն-Վիշվանաթան Անանդ մրցամարտը, մեր հետ զրույցում հաստատեց, որ ապատեղեկատվությունը գալիս է մրցաշարի պաշտոնական կայքից: Մասնագետի խոսքերով, մի քանի արդյունքներ նույնպես սկզբում սխալ են եղել, ինչը կարող է տեխնիկական կամ համակարգչային տեխնիկայի հետ աշխատող պատասխանատուի սխալը լինել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ sport.news.am-ի