Երեկ սխալմամբ տեղեկացրել էինք, որ Բաքվում ընթացող ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունում գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը լեհ Մաթեուշ Բարտելի հետ մրցամարտում դուրս է մնացել պայքարից: Սակայն, բարեբախտաբար, սխալվել էինք, ինչ համար հայցում ենք շախմատասերների ներողամտությունը: Իրականում նրանց դիմակայությունը շարունակվել է մինչեւ «Արմագեդոն», որտեղ Գաբրիելը սեւերով ոչ-ոքի է արել եւ կանոնակարգի համաձայն վերջնական հաղթանակը շնորհվել է հայ գրոսմայստերին:
Երկրորդ փուլում Գաբրիել Սարգսյանի մրցակիցը ֆրանսիացի Մաքսիմ-Վաշյե Լագրավն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ