Մարալիկում տեղի ունեցած համայնքապետի ընտրություններում հաղթել է գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արտակ Գեւորգյանը, որը Սամվել Նիկոյանի սանիկն է:
Ինչպես մեզ փոխանցում են Մարալիկից, ընտրություններին մասնակցել են 3145 հոգի, 1965 ձայն ստացել է գործող քաղաքապետը, 1110 ձայն ստացել է նրա մրցակիցը՝ ԲՀԿ-ական Արտակ Ավդալյանը , 70 քվեաթերթիկ համարվել է անվավեր:
Նշենք, որ, ըստ Մարալիկից ստացած տեղեկությունների, գործող քաղաքապետին սատարել են Անիի տարածաշրջանի գրեթե բոլոր գյուղապետերը, Շիրակի մարզային իշխանությունները, նաեւ մայրաքաղաքից ժամանած ՀՀԿ-ականներ:
«Սաղ Հայաստանը Մարալիկում էր, գործուղվել էին Արտակ Գեւորգյանին սատարելու»,- մեզ հետ զրույցում ասացին ԲՀԿ-ական թեկնածուի՝ Արտակ Ավդալյանի կողմնակիցները:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Հարգելի Նունե, մի՛ արժեզրկեք «հաղթել» բառը՝ միաժամանակ արժևորելով տեղի ունեցածը։ Հաղթում են մրցապայքարում, «շուլերությամբ» միայն «կրում» են։