Սեպտեմբերի 13-ին Իջեւանում կայացան համայնքի ղեկավարի ընտրություններ:
Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից ստացված նախնական տվյալներով` ցուցակային 14 153 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 8487-ը: Իջեւանի բոլոր՝ 8 ընտրական տեղամասերից ստացված տեղեկատվությամբ, քվեարկության նախնական արդյունքներով Վարդան Ղալումյանը ստացել է 6241 ձայն, Վարուժան Ներսիսյանը ՝ 2032, անվավեր է ճանաչվել 207 քվեաթերթիկ:
Վ. Ներսիսյանը Իջեւանի քաղաքապետ է աշխատել 1999-2011 թթ., Վ. Ղալումյանը քաղաքապետ էր ընտրվել 2011թ. նոյեմբերի 13-ին կայացած ընտրությունների արդյունքում:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ