Ինչպես հայտնի է, այսօր Շիրակի մարզի մեծությամբ երրորդ քաղաքում ՝ Մարալիկում, տեղի ունեցան համայնքապետի ընտրություններ: Քաղաքապետի աթոռի համար պայքարում են գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արտակ Գեւորգյանը, որը, պարզվում է Սամվել Նիկոյանի սանիկն է, եւ որին սատարում է ՀՀԿ-ական ողջ վերնախավը ու ԲՀԿ-ական, սակայն ինքնաառաջադրված Արտակ Ավդալյանը, որը քաղաքապետարանում աշխատում է որպես գույքահարկի տեսուչ: Այս պահին ընթանում է հաշվարկ, տարբեր տեղամասերից ստացված նախնական տեղեկությունների համաձայն, հենց այս պահին ՀՀԿ-ական թեկնածուի օգտին հաշվառված քվեաթերթիկները 1786 են, իսկ ԲՀԿ-ականինը՝ 1035: Թե ո՞վ կհաղթի վերջնարդյունքում, պարզ կդառնա քիչ անց:
Նշենք, որ ՀՀԿ-ական Արտակ Գեւորգյանը արդեն չորրորդ անգամ է առաջադրում իր թեկնածությունը: Հիշեցնենք նաեւ, որ ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանը Մարալիկին հարակից Սառնաղբյուր գյուղից է:
Լուսանկարը՝ azatutyun.am-ի
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարդացեք նաև