Ընտրախախտումների վերաբերյալ բողոքներ չկան
Ըստ Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աիդա Սարգսյանի՝ սեպտեմբերի 13-ին կայացած Իջեւանի համայնքի ղեկավարի ընտրություններին նախնական տեղեկություններով մասնակցել է 8487 ընտրող: Իջեւանում ցուցակային ընտրողների թիվը 14 153 է: Քվեարկությանը մասնակցել է ցուցակային ընտրողների շուրջ 60 տոկոսը: Իջեւանում քաղաքապետի ընտրությունները անցել են ընտրողների ակտիվ մասնակցության պայմաններում: Ընտրողների ցուցակներն ուռճացված են, շատ քաղաքացիներ, ովքեր վաղուց Ռուսաստանում կամ այլ երկրներում են, շարունակում են ընդգրկված լինել ընտրողների ցուցակների մեջ:
Այսօր ժամը 23-ից հետո հայտնի կլինի Իջեւան համայնքի ղեկավարի ընտրություններում հաղթած թեկնածուի անունը:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ