Բաքվում ընթացող ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունում հայաստանցի գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը եւ ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող Սամուել Սեւյանը առաջին շրջանից հետո դադարեցրին պայքարը:
Սամվել Տեր-Սահակյանը եւ Սամուել Սեւյանը 25 րոպեանոց երկու պարտիաների արդդյունքում զիջեցին, համապատասխանաբար, Թեյմուր Ռաջաբովին եւ Նիկիտա Վիտյուգովին, իսկ Գաբրիել Սարգսյանը դուրս մնաց ավելի ուշ՝ 10 րոպեանոց պարտիաներում երկու անգամ տանուլ տալով չեխ Մաթեուշ Բարտելին:
Այսպիսով, Բաքվում մեր շախմատիստներից պայքարը 1/32 եզրափակչում շարունակում են Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը եւ Հրանտ Մելքումյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարները՝ bakuworldcup2015.com-ի
Հարգելի Աշոտ Հակոբյան, որտեղի՞ց եք վերցրել այդ անստույգ տվյալները: Գաբրիել Սարգսյանը սևերով ոչ-ոքի անելով այսպես կոչված ՛՛Առմագեդոնում՛՛ անցել է հաջորդ փուլ:
Նրա մրցակիցը կլինի Վաշիե-Լագրավը:
Ահավասիկ.
https://www.bakuworldcup2015.com/content/27#