Հայկական առաջին կրթական հավելվածը, որը նախատեսված է սփյուռքահայերի կամ արևմտահայերենով հետաքրքրվողների համար, արդեն ունի 250 ակտիվ օգտատեր:
«Մաշտոց» հավելվածի համահեղինակ Տիգրան Բարսեղյանի խոսքով` ծրագիրը նախատեսված է այնպիսի օգտվողների համար, ովքեր մի փոքր ծանոթ են հայերենին, եւ այդ փոքր հիմքի վրա կարող են ավելի զարգացնել այն:
Համահահեղինակների համոզմամբ, եթե ցանկանում եք մեծ պաշար ունենալ արևմտահայերենից և ավելին իմանալ հայ մշակույթի, գրականության, պատմության և աշխարհագրության վերաբերյալ, ուրեմն հավելվածը հենց ձեզ համար է. ««Մաշտոցի» հետ սովորելը հեշտ է, հետաքրքիր և ամենակարևորը` հասանելի: Որտեղ էլ լինեք՝ կանգառում, երթուղայինում կամ բժշկի ընդունարանում կարող ենք օգտվել հավելվածի ընձեռած մի շարք հնարավորություններից»:
Հավելվածի ամենակարեւոր բաղադրիչներն են 4 խաղերը եւ նրանց բարդ տարբերակները: Այս հետաքրքիր, գունազարդ և մեծ ինֆորմացիա պարունակող խաղերի միջոցով դուք շատ բաներ կսովորեք:
Կարդացեք նաև
«Մաշտոց» հավելվածի այս 4 խաղերին համապատասխանում են նրանց դժվար տարբերակները, օգտատերը ստեղնաշարի միջոցով պետք է ինքնուրույն հավաքի բառերը, բայց խաղերից բացի կա նաեւ օրվա դաս էջը, որտեղ օգտատերը սովորում է քերականություն, իսկ դյուցազնագիրք բաժնում երեւում է խաղացողների միջեւ մրցակցությունը, ինչպես նաեւ գրանցված հաջողությունները:
«Մաշտոցի» android հավելվածը արդեն մեկ շաբաթ է հասանելի է Google Play-ում և զարմանալի արագությամբ բեռնվում է: Արդեն 250-ից ավելի բաժանորդ ունի:
Համահեղինակները հորդորում են սովորել «Մաշտոցի» հետ, գործարկել այն և գնահատել: Նշենք, որ ծրագիրը հովանավորվել է Գալուստ Գյուլբենկյան Հիմնադրամի Հայ Համայնքների բաժնի կողմից:
Եթե դեռ չեք օգտվել այս հավելվածից կարող եք ներբեռնել ու փորձել ծրագրի հնարավորությունները:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ