Բողոքներ չկան
Այսօր Իջեւանում կայանում են համայնքի ղեկավարի հերթական ընտրություններ: Թեկնածուները երկուսն են՝ գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ, ՀՀԿ-ի կողմից առաջադրված Վարդան Ղալումյանը եւ նախկին քաղաքապետ,անշարժ գույքի կադաստրի Տավուշի մարզային ստորաբաժանման պետ, ՀՀԿ անդամ Վարուժան Ներսիսյանը:
Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աիդա Սարգսյանից տեղեկացանք, որ ժամը 14-ի դրությամբ Իջեւան քաղաքի 8 ընտրական տեղամասերում քվեարկել է 4636 ընտրող, որը կազմում է ցուցակային 14153 ընտրողների 32,7 տոկոսը: Ա. Սարգսյանն ասաց, որ ընտրական օրենսգրքի խախտումների վերաբերյալ բողոքներ չկան:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ